20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ապրիլի 24-ի խորհուրդը ապրելու մեջ է. Շարմազանով /վիդեո/

“Բոլոր առաջադեմ երկրների պայքարը պետք է լինի ժխտողականության դեմ, ուրեմն պետք է կենտրոնանալ ոչ միայն 2015 թվականի վրա։ Սա շարունակական պայքար է, ոչ թե ընդդեմ, այլ հանուն մարդու իրավունքների, հանուն ոճրագործությունների չկրկնվելու: Իսկ այսօր տեսնելով Թուրքիայի քաղաքականությունը, ես լավատես չեմ, որ Էրդողանի, Գյուլի եւ նրանց քաղաքական վերնախավի մտածողության մեջ կարող է ինչ-որ բան փոխվել”,-լրագորղների հետ զրույցում`ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահի խոսքով, ինքը շատ կցանկանար, որ թուրք պետական գործիչները օրինակ վերցնեն այն մտավորականններից, ովքեր ներողության շարժում ձեռնարկեցին եւ հաշտվեցին պարտության հետ:  Շարմազանովի կարծիքով, շուտ թե ուշ Թուրքաիան ճանաչելու է Հայոց ՑԵղասպանությունը, իսկ ապրիլի 24-ի  խորհուրդը ապրելու մեջ է:

“Թեեւ 1915-ին Օսմանյան ոճրագործների ձեռքով մի ողջ ժողովուրդ գրեթե ոչնչացվեց, բայց դրանից հետո այդ ժողովուրդը վերածնվեց եւ ստեղծեց անկախ Հայաստան”,-ասաց ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ