22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՐԱՏԱՊ. Ավտովթարից մահացել է մի ամբողջ ընտանիք /լրացված/, ֆոտո

Henaran.am-ին հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել այսօր` մայիսի 1-ին,  ժամը 16:30-ի սահմաններում Տաթեւ-Հալիձոր ճանապարհին տեղի ունեցած վթարից: Հիշեցնենք, որ “ԳԱԶ 2410” մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել մոտակա ձորում կառուցված հանգստի տաղավարի վրա: Տաղավարում այդ պահին  հանգստացող մարդիկ կային: Պատահարի հետեւանքով 5 մարդ է մահացել, 5-ն էլ տեղափոխվել […]

Խոշոր ավտովթար Սյունիքում. կա 6 զոհ

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթեւ-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ  “ԳԱԶ 2410” մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել դեպի մոտակա ձորում կառուցված […]

Ավելի լավ Երեւանը` նաեւ այլ նպատակներով /ֆոտո, վիդեո/

Արաբկիր վարչական շրջանում, մինչ կժամաներ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հավաքվածները ծանոթանում էին նրա նախընտրական ծրագրերին: Արաբկիրցիները  նախապես բաժանված գրքույկները այլ նպատակով էին օգտագործում` արեւից պաշտպանվում եւ միաժամանակ որպես հովհար էր օգտագործվում: Ահա թե ինչ է արձանագրել Henaran.am-ի տեսախցիկն ու ֆոտոխցիկը: 

Երկիրը նախագահ ունի… բանան էլ կա, ապելսին էլ /վիդեո/

Այսօր ”Ժառանգության” հիմնադիր, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին էր եկել իր ՀՀԿ-ապաշտպան ելույթներով հայտնի Սուսաննա տատիկը: Վերջինս հեռվում կանգնած հետևում էր հանրահավաքին ու նետում` մեղք են, է: Սուսաննա տատիկը պատմեց, որ երեկ էլ է այստեղ եղել և հետևել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվող ՀԱԿԿ-ի հանրահավաքին: ”Երկիրը նախագահ ունի, երկրի նախագահն աշխատում է, […]

“Բարգավաճ-մարգավաճ” սաղ ստից բաներ են” /վիդեո/

Ենթասպա Արշակ Սարգսյանի կուրծքը զարդարում են Սովետական ժամանակաշրջանում լավ աշխատանքի համար ստացած մեդալները: 79 ամյա կոմունիստը չնայած առողջական վիճակին, երթի է դուրս եկել և նշում է աշխատավորի օրը: Սոցիալիստական աշխատանքի հերոս է: Կոմունիստներին պաշտելու մեկ մեծ պատճառ ունի. “ Հարգում էին աշխատողին և պարգևատրում: “Բարգավաճ մարգավաճ” դրանք սաղ ստից բաներ են”: Երազում է, որ վերադառնան […]

Անչափահասի հետ սեռական հարաբերություն է ունեցել երթուղայինում

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել Ա.Թորոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ով մեղադրվում է երթուղայինի մեջ իր փաստացի կնոջ անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Այս մասին գրում է “Փաստինֆոն” և հավելում. 48-ամյա Ա.Թորոսյանը վարում է “Գազել” մակնիշի երթուղային տաքսի, որն էլ, և ըստ առաջադրված մեղադրանքի, ծառայեցրել է նաև իր փաստացի կնոջ […]

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը կոչ է արել Ադրբեջանին վերացնել անպատժելիությունը

Երեկ Ժնեւում տեղի է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշաատանքային խմբի 16-րդ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի երկրորդ պարբերական դիտարկման զեկույցը։ Զեկույցի բացման կապակցությամբ ելույթ է ունեցել Արդբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ Ըստ նրա, Ադրբեջանը ներկայանում է որպես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների բարձր աստիճանի պաշտպանությամբ աչքի ընկնող եւ ժողովրդավարական արժեքների նվիրված […]

Նոր հյուրանոց Երեւանում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Իմպերիալ Պալաս հյուրանոցի բացմանը։ Բարձրակարգ ծառայություններ մատուցող 4 աստղանի դասակարգման հյուրանոցը 78 համար ունի։ Երեւանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, մասնագիտացմանը զուգընթաց բարձրացող Երեւանի զբոսաշրջային գրավչությունն այսօր Երեւան է բերում զբոսաշրջիկների՝ ոչ միայն հայկական գազթօջախներից, այլ նաեւ հայերով քիչ բնակեցված արտերկրյա քաղաքներից։ Իմպերիալ Պալաս հյուրանոցի տնօրինության համոզմամբ, Երեւանում զբոսաշրջության զարգացման ներկա […]

Ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Տարոնի մոտեցումը նույնն է. եզդիները մեկ մարդու պես /վիդեո/

Ապրիլի 30-ին` ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճը բազմամարդ էր: Երեւանում ապրող եզդիներն էին հավաքվել եւ իրենց աջակցությունն էին հայտնում Տարոն Մարգարյանին: Բացելով հանդիպումը`Երեւանի ավագանու ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իշխանությունները միշտ ազգային փոքրամասնությունների ծրագրերին աջակցել են, եւ շնորհակալություն հայտնեց եզդիներին` իրենց համախմբվածության, ընտրություններին ՀՀԿ-ին սատարելու համար: Երեւանի ավագանու անդամների ընտրության ՀՀԿ համամասնական ցուցակում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի