25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

BBC-ն անդրադարձել է արքայազն Չարլզի երեւանյան այցին

“BBC”-ի ռուսական բաժանմունքն անդրադարձել է Մեծ Բրիտանիայի արքայազն Չարզլի` Հայաստան կատարած այցի ժամանակ կազմակերպված պիկետին:

“Հայաստանի էկոլոգիական ակտիվիստները երկիր ժամանած Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզին պիկետներով եւ բողոքի ակցիաներով: Բրիտանիայի թագաժառանգը ՀՀ մայրաքաղաք Երեւանում է “Երեւան, իմ սեր” բարեգործական հիմնադրամի հրավերով, որն զբաղվում է ճարտարապետական հուշարձանների վերականգնմամբ, երեւանաբնակ հաշմանդամ երեխաների եւ անապահով ընտանիքների կենսապայմանների բարելավմամբ: Արքայազն Չարլզը մասնակցում է հիմնադրամի բարեգործական ծրագրերի իրականացմանը` ՀՀ նախկին վարչապետ եւ Մեծ Բրիտնիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի հետ համատեղ:

Էկոլոգ ակտիվիստները ենթադրում են, որ արքայզնի այցը հնարավոր է կապված է “Lydian International” բրիտանական ընկերության լոբբիստական գործունեության հետ: Արքայազնին հրավիրած Արմեն Սարգսյանը, ով ներկայումս բնակվում է Լոնդոնում, ընկերության տնօրենների խորհրդի անդամ է:

Ընկերությունը փորձում է իշխանություններից զիջումներ ստանալ հայտնի հագստավայր Ջերմուկի մոտ գտնվող Ամուլսար լեռան մոտ գտնվող ոսկու հանքի շահագործման վերաբերյալ: Ակտիվիստները կոչ են անում Չարլզին օգտագործել իր հեղինակությունը հանքի շահագործումը կանխելու համար, ինչը նրանց  կարծիքով` կխախտի տեղի էկոլոգիական բալանսը:

Մատենադարանի մոտ հավաքավծները պաստառներ են պահել իրենց ձեռքերում հետեւյալ գրառումներով` “Հայաստանն առանց բրիտանական ցիանիդի”, “Բնության պաշտպան Չարլզ, միացեք հայ էկոլոգներին”, “մեր ոսկին, մեր բնությունը”:

Սակայն ակտիվիստներին այդպես էլ չի հաջողվել խոսել արքայազնի հետ: Վերջինս Մատենադարան է մուտք գործել հետնամուտքով”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ