22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հակաօրինական է. ՀԱԿԿ թեկնածուն տարբերություն չի տեսնում /վիդեո/

“Անձի խնդիր չկա, կուսակցության խնդիր չկա: Մենք դեռեւս 2011 թվականի օգոստոսին փաստաթուղթ ենք ներկայացրել, որտեղ նշվում է 88 պատգամավորի անուն, որոնք գործարար են եւ պատգամավոր: Սա հակաօրինական է: Օրենքը սահմանում է, որ պետական պաշտոնյան եւ բիզնեսը անհամատեղելի են”,-ՀԱԿԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանն այսպես արձագանքեց Henaran.am-ի հարցադրմանը` ինչո՞ւ ՀԱԿԿ-ին, որ ժամանակին անհաշտ պայքար էր հայտարարել “ավազակապետության” […]

Անհավանական գոլ` 75 մ հեռավորությունից /վիդեո/

2-րդ Բունդեսլիգայի “Մյունխեն1860” ակումբը մեծ համբավ է ձեռք բերել` շնորհիվ դարպասապահ Վիտուս Այխերի ֆանտաստիկ գոլի:  Խաղի 58-րդ րոպեին գնդակը հայտնվում է դարպասապահի մոտ: Նա մի րոպե կանգնում է, գնահատում իրավիճակը, այնուհետեւ ձախ ոտքով հարվածում է գնդակին, որն ընկնում է խոտերին, կրկին բարձրանում եւ հայտնվում հակառակորդի դարպասում: Վիտուս Այխերն ակամայից դառնում է անհավանական գոլի հեղինակ` 75 […]

ԲՀԿ-ը սև “PR” է անում, թե՞ սուտ աղմուկ է բարձրացնում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը վստահ է, որ ԲՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին բավական լավ արդյունք է ունենալու: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Բաբայանը նշեց, որ դրական է գնահատում քարոզարշավի ընթացքը և ԲՀԿ-ի՝ վաղը կայանալիք բազմահազարանոց հանրահավաքը կլինի նախընտրական քարոզարշավի ամփոփումը: Բաբայանն ընդգծեց, որ ՛՛լրատվամիջոցները՛՛ այս ընթացքում փորձել են սուտ տեղեկություններ տարածել […]

2 երեխա է զոհվել Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 2 երեխա է զոհվել, հաղորդում է “РИА Новости”-ն: Մի քանի մարդ վիրավոր է, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: Դեպքի մանրամասները` եւս: Պայթյունը տեղի է ունեցել Մախաչկալայի կենտրոնական շուկայի մոտ:

Կասկադում ջազմեններն էին /վիդեո/

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ, ջազի հայ վարպետների ու ջազ-բենդերի մասնակցությամբ մայրաքաղաքում մեծ շուքով նշվում է Ջազի միջազգային օրը: Կասկադ համալիրում տեղադրված բեմահարթակը հերթական անգամ համախմբել էլ ջազի հազարավոր սիրահարների, ովքեր մինչեւ ուշ երեկո հաճույքով հետեւել են բացօթյա համերգային ծրագրին, որի շրջանակում հնչել են ինչպես հայտնի ու սիրված, այնպես էլ ազգային […]

Գիտնականները որոշել են վերստեղծել առաջին կայքէջը

Միջուկային հետազոտոությունների Եվրոպական կենտրոնի մասնագետները որոշել են վերստեղծել պատմության մեջ առաջին կայքէջը: Նախագծի նպատակն է մոտենալ Համաշխարհային ցանցի առաջացմանը, քանի որ դա կարող է ավելի հետաքրքիր լինել, քան տիեզերքի առաջացման մոդելավորումը: Գիտնականների խումբը պատրաստվում է օգտագործել օրիգինալ ծրագրային ապահովումը, որն օգտնագործվել  է ինտերնետի զարգացման ամենասկզբում: Այս իրադարձությունը  այն քննարկման 20-ամյակի կապակցությամբ է, որն աշխարհին նվիրեց […]

Միգուցե դա է ճիշտ ճանապարհը

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը իրենց ծրագրերում ճիշտ չեն գնահատաում քաղաքի կառավարչի դերը: “Քաղաքը տնտեսական կողմից շատ ավելի կարևոր նշանակություն ունի, և ծրագրերում այդ մասը կաղում է: Հանրապետության բնակչության կեսը, տնտեսության հիսուն տոկոսը գտնվում է Երևանում, և միայն ասֆալտապատումը, միայն կոյուղին չէ”: Խոսելով աշխատատեղերի խնդրի մասին` Գ […]

Աշխատանքի տոնին` կարեւոր փոփոխություն Աշխատանքային օրենսգրքում /վիդեո/

Աշխատանքային տոնի նախօրեին Ազգային ժողովը ընդունեց  “Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին” օրինագիծը։ “Գործատուն այլեւս չի կարող կամայական կերպով արձակուրդից վերադարձած աշխատողին ազատել զբաղեցրած պաշոտնից: Դա միայն կլինի այն դեպքում, երբ այդ կազմակերպությունը լուծարվում է”,-ասաց Ազգային ժողովի պատգամավոր, օրինագծի համահեղինակ  Կարինե Աճեմյանը: Սա պատգամավորի խոսքով` երաշխիք է աշխատողի համար: Ի դեպ, փոփոխությունը տարածվում է […]

Գոլերը չփրկեցին արքայական ակումբին

Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին զույգը երեկ որոշվեց:  Հանդիպեցին ”Ռեալ Մադրիդն” ու գերամանական ”Բորուսիան”: Չնայած արքայական ակումբը երկու անպատասխան գնդակ ուղարկեց ”Բորուսիայի” դարպասը, սակայն հաջորդ փուլ անցավ ”Բորուսիան”: Ակումբների առաջին հանդիպումն ավարտվել էր 4:1 հաշվով` օգուտ գերմանացիների: Այսօր կհանդիպեն ”Բարսելանան” ու ”Բավարիան”:

Կյանքն ուրախ, ապրուստը` ձրի … փուչիկներով, թե առանց /վիդեո/

Առավոտյան նստեցի տաքսի ու վարորդին շնորհավորեցի Աշխատանքի տոնի կապակացությամբ: “Տո, ինչ աշխատանք, բա սա գործ ա, որ տոն էլ լինի”,-ասաց վարորդը: Զգացի տրամադրություն չունի եւ չշարունակեցի թեման: Սակայն  քաղաքի կենտրոն հասնելով` ինքը սկսեց խոսել : “Ասում ես մայիսի 1: Դատարկություն է փողոցներում: Բա նախկինում էսպե՞ս էր մայովկան: Փուչիկներ, դրոշներ, տեղ ու դադար չկար փողեցներում”,-ասաց Հրաչն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի