21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռուսաստանը ճնշում է Հայաստանին մեկ պատճառով /վիդեո/

Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամոբլցյանը պնդում է, որ ոչ միայն այսօր, այլ միշտ էլ ամբողջ աշխարհը Հայաստանի դեմ է դուրս եկել: Սա բացի քաղաքականից, նաև հոգևոր պատճառներ ունի: Սակայն գլխավոր պատճառն, ըստ Ստամոբլցյանի, այն է, որ ՛՛Հայաստանը ունեցել է ապաշնորհ իշխանավորներ՛՛:

”Ֆրանսիան ու ԱՄՆ-ն էին ուզում թաթը դնել Հայաստանի վրա, ՌԴ-ն էր ուզում պահպանել: Այն ժամանակ գոնե մեր իշխանավորներն օգտվեին սրանից, որ պահանջարկ կա, դրանից շահեին, ընդհակառակ իրենք կուլ գնացին և հիմա էլ են կուլ գնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ստամբոլցյսնը:

Ստամբոլցյանի խոսքով` Հայաստանը ոչ մի երկրի ձեռքում էլ խամաճիկ չէ, մեր իշխանավորները կարող են շատ բան որոշել, դրա համար իրենք ունեն որոշակի անցյալ: Սակայն չնայած դրան` Հայաստանին հիմա փորձում են և ֆիզիակապես ճնշել, և բարոյապես: ”Օրինակ` այսօր հարց է դրված` Եվրոպական միություն, թե Եվրազես: Այսօր Եվրոպային կասենք` եթե դու պիտի իսլամանաս, դառնաս անառակ երկիր, մենք չենք ուզում քեզ, ես էլ կարող եմ իմ խաղը խաղալ”:

Ստամբոլցյանը կարծում է, որ հիմա ՌԴ-ը ճնշում է Հայաստանին, բարձրացնում է գազի գինը միայն մեկ պատճառով: ”Որովհետև չի ուզում, որ Հայաստանը Եվրամիություն մտնի, ուզում է, որ իր տիրապետության տակ մնա, սակայն մենք պետք է մեր շահը գտնենք ու խաղանք երկուսի հետ էլ ու ամենաբարձր օգուտով համաձայնենք”:

Զրույցի ավարտին նա ևս մեկ պատճառ բերեց, ինչի համար ամբողջ աշխարհը կենտրոնացել է Հայաստանի վրա:

Դիտեք` տեսանյութը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ