Կուլմինացիայից հետո սկսում է մարման պրոցեսները. Համլետ Հարությունյան

“Նորմալ զարգացումներ են, միշտ էլ էդպես է լինում, էդ կուլմինացիայից հետո սկսվում է մարման պրոցեսը”,- այսօր մայիսի 30-ին ` լրագրողների հետ հանդիպանը ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Պատգամավորի կարծիքով պարզապես մարդիկ հոգնել են . “և´ ընտրողները, և´ ընտրվողները”:
Համլետ Հարությունյանի դիտարկումների համաձայն ամռանը պարզապես քաղաքական կյանքը պասիվանում է, այդ փաստը նա պայմանավորեց արձակուրդներով: Հարությունյանը կանխատեսեց, որ աշնանը քաղաքական կյանքը կակտիվանա, հատկապես մամուլի համար:
Խոսելով գազի թանկացումից, ՀՀԿ պատգամավորը նշեց, որ միջազգային պրակտիկայում նման ռեսուրսներ ունեցող պետություններին հաճախ են մեղադրում սակագների միջոցով ճնշումներ գործադրելու մեջ, սակայն ինքը չի կարծում, որ Ռուսաստանն այս դեպքում ճնշում է գործադրում իր ռազմավարական դաշնակցի վրա՝ հանձինս Հայաստանի. “Ես կարծում եմ, որ մենք որևէ սխալ քայլ արտաքին քաղաքականության մեջ չենք արել, և Ռուսաստանը մեզ չի պատժում մեր թույլ տված սխալի համար”,-ասաել է Համլետ Հարությունյանը:
Նա համոզված է, որ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը սխալ քայլ չի կատարել, որ Ռուսաստանը մեզ դրա համար պատժի. «Կարծում եմ, որ նախագահը վարում է հավասարակշռված քաղաքականություն եւ ամեն ինչ անում է, որ այդ ամենը ծառայի Հայաստանի շահերին»,- հավելեց Համլետ Հարությունյանը: