Սերժ Սարգսյանը վավերացրել է
Նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրել է ՀՀ կառավարության որոշումը՝ Սուրեն Խաչատրյանին իր դիմումի համաձայն ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրել է ՀՀ կառավարության որոշումը՝ Սուրեն Խաչատրյանին իր դիմումի համաձայն ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին:
Դերասանուհի Շողեր Գրիգորյանը դեմ է ՄԻՊ-ի կողմից աշնանը Ազգային ժողով ներկայացվելիք ”Խտրականության դեմ” օրենքի նախագծին: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: ”Այն, ինչ կատարվում է այսօր, շատ օրակարգային ու առանցքային է: Ես մեր բարոյական արժեհամակարգի համար մտահոգված եմ: Սա մեծ ողբերգություն է, մեծ տրագեդիա կարող է դառնալ մեր երկրի համար: Աստված ասաց` գնացեք ու […]
Henaran.am-ը Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցից փորձեց ճշտել, թե արդյո՞ք ինքն է նշանակվել մարզպետի պաշտոնակատար: Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 6-ի որոշմամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ազատվել է աշխատանքից: “Ես նման տեղեկություն չունեմ: Պաշտոնապես ոչ մեկը ինձ ոչինչ չի ասել”,-մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Արա Դոլունցը: “Իսկ հնարավո՞ր է, որ պաշտոնակատար դառնալուց հետո Ձեզ նշանակեն մարզպետ, եւ […]
“ Տիկին Հրանուշ Հակոբյանը անձամբ ինձ ասելա չգնայիր Ղարաբաղ, էտ ժամանակ սոցապ նախարար էր, ասումա կարմիր խնձոր էին ուղարկել քո հետևի՞ց, որ գնացիր”,-այսօր ազատամարտիկների հերթական ակցիայի ժամանակ Henaran.am-ի հետ կիսվեց պատերազմի դաշտում ոտքը կորցրած ազատամարտիկ Գագիկ Շարյանը: Մանրամասները`Henaran.am-ի տեսանյութում:
Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը միջին ծանրության է, կա դրական դինամիկա: Հիշեցնենք, վերջինս վիրավորվել էր հունիսի 1-ին, Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից, իսկ նրա եղբայրը` Ավետիք Բուդաղյանը սպանվել է: Ասատուրյանը չբացառեց, որ հենց վաղը՝ հունիսի 7-ին, գնդապետ Բուդաղյանին կտեղափոխեն հիվանդասենյակ: Բժշկական տեսանկյունից […]
”Ոնց կարող է խոչընդոտել, մենք պատասխան ենք տվել, նաև Էթիկայի հանձնաժողովն է քննարկել, ես այդ պատասխանին ավելացնելու բան չունեմ: Ուղղակի չեմ հասկանում` վերջին ժամանակներս ինչու են այդչափ քննարկում, անունը շոշափում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը` ի պատասխան ”Թրանսփարենսի ինթրնեշնլ” Հ/Կ-ի այն պնդումների, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը մի շարք գործարաններ ունի և […]
Հունիսի 6-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է Զվարթնոց օդանավակայանի նախկին ՛՛VIP՛՛ սրահի տանիքը և նետել ավտոմեքենաների վրա. վնասվել է մոտ 30 ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի 2 հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալների համաձայն տուժածներ չկան: Լուսանկարը՝ Tert.am-ի
Զինվորական հոսպիտալում բուժում ստացող գնդապետ Արտակ Բուդաղյանի մորաքրոջ տղաները` Աշոտ և Ալիկ Սիմոնյանները, Henaran.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք չեն պատրաստվում վրեժխնդիր լինել, և հերքեցին այն տարածված տեղեկությունները, որ այսօր երեկոյան Գորիսում Բուդաղյանների երրորդ եղբայրը` Արայիկ Բուդաղյանը, հավաք է կազմակերպում, որպեսզի քննարկեն Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ որևէ գործողություն անելու ծրագիրը: ”Ռուսաստանից եկած եղբայրը […]
”Նախ նշենք, որ Սուրեն Խաչատրյանը ”Հանրապետական” կուսակցության խորհրդի անդամ է, և նա դիմում է ներկայացրել կառավարություն, կառավարությունն էլ ընդունել է: Հաշվի առնելով, որ կառավարությունը ձևավորել է ”Հանրապետական” կուսակցությունը և կառավարության պատասխանատվությունը ստանձնում է ”Հանրապետական” կուսակցությունը, բնականաբար նրա այդ կարծիքը նաև կառավարության կարծիքն է, նաև կուսակցության”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ի […]
2013 թվականի մայիսի 29-ից հունիսի 2-ը Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում կայացել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության նիստը, որին հրավիրված էր նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան: Նիստում քննարկվել են կազմակերպական մի շարք խնդիրներ, մասնավորպես 2014թվականին Ռոտերդամում կազմակերպվող համաեվրոպական ուսանողական խաղերին Հայաստանի համալսարանական թիմերի մասնակցության ընդլայնման հարցը: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն […]



























