12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պետք չէ` ձեռքերը լվանաք ու քաշվեք ղրաղ. վարչապետը` Զուրաբյանին

 Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրեց, թե իր կարծիքով իրեն վարկաբեկել ցանկացող մարդիկ ինչու են այդքան գումար ծախսել դա անելու: ”Որոշ չարագործներ հսկայական գումար են ծախսել վարկաբեկման համար, ծախստար չեք համարում նման վարկաբեկման ձևը”,-հարցրեց Զուրաբյանը: Նրան նաև հետաքրքիր էր, թե Տիգրան Սարգսյանն անձամբ ճանաչում է […]

Երևանը կունենա 4 փոխքաղաքապետ. Վանո Վարդանյանը ազատվեց

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը կնշանակվի փոխքաղաքապետ: Քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հունիսի 15-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի: Նիստի օրակարգում ընդգրկված է նաև Դավիթ Օհանյանին փոխքաղաքապետ նշանակելու վերաբերյալ որոշման նախագաիծը. ՛՛Ղեկավարվելով ՛՛Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով` Երևան քաղաքի ավագանին որոշում է. 1. Դավիթ Օհանյանին նշանակել […]

Տեսախցիկը ֆիքսել է ՛՛ԲԱՄՕ՛՛-ի սեփականատիրոջ սպանության մասնրամասները /վիդեո/

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Մոսկվայի ամենահայտնի հյուրանոցներից մեկի` “Lotte Plaza Hotel”-ի մոտ սպանվել է “ԲԱՄՈ” ընկերության սեփականատեր, գործարար, Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայր Հովիկ Մուրադյանը: Համացանցում արդեն հայտնվել է տեսանյութը, որում ակնհայտորեն երեւում է, թե ինչպես է սպանվում գործարարը:  

Պարտադի՞ր է, որ օրենքին համապատասխան գործելը հատուկ գրգռվածություն առաջացնի. Պռոշյանում լարված են

Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտնեց, որ հուլիսի 14-ին Պռոշյան գյուղում գյուղապետի ընտրություններ են կայանալու: Վարդանյանը նշեց, որ համբերատար հետևում են իրավապահ մարմինների աշխատանքին, որոնք ուղղված են` բացահայտելու նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը: Պատգամավորի խոսքով՝ գյուղում իրավիճակը սրված է, և շատ ավելի է սրվել, երբ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար […]

Էպոսագետի դատին անշլագ է. Քոչարյանի օրոք էլ է ՛՛մահափորձ՛՛ արվել. Հայրիկյանը խոսեց դատարանում / վիդեո/

“Կենտրոն եւ Նորք-Մարաշ” վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի կազմակերպման դատաքննությանը ցուցմունք տվեց ինքը՝ տուժող Պարույր Հայրիկյանը: Կենսագրական որոշ տեղեկություններ հաղորդելուց հետո Հայրիկյանը մասնավորապես ասաց, որ որոշ խնդիրներ իրեն հուզել են դեռեւս 90-ականներից, տեսնելով, որ այդ խնդիրների լուծումը ձգձգվում է, որոշեց երրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածու: Նրա խոսքով` մահափորձից առաջ իր վարկանիշը […]

ԲՀԿ-ի խնդիրն անձերի հետ չէ

՛՛Որքան պաշտոնական թվերով բարելավվում է մեր տնտեսության վիճակը, նույնքան ու ավելի մեծ պրոգրեսիայով վատթարանում է ժողովրդի վիճակը: Աղքատության խորացում, սոցիալական և առողջապահական անպաշտպան վիճակ, խորացող արտագաղթ, գործազրկություն, շեշտակիորեն նվազած օտարերկրյա ներդրումներ: Ահա սա է այսօր մեր իրականությունը: Այս ամենին գումարվում է երկնիշ գնաճը՝ հատկապես առաջին անհրաժեշտության կենսաապրանքների դեպքում՛՛,- այսօր Ազգային ժողովում 2012 թ-ի պետական բյուջեի կատարման […]

Հայաստանը կարևոր ռազմական գործընկեր է Հունաստանի համար

  Ս.թ. հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսին և Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրիստոս Դովասին: Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Հունաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը և ուրախալի է այն փաստը, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ծավալները, չնայած […]

Տիգրան Սարգսյանը Տիգրան Սարգսյանի հետ կապ չունի՞. վարչապետն ՝ իր անվան սկանդալի շուրջ

Այսօր Ազգային ժողովում 2012թ. բյուջեի կատարողականի քննարկմանը խմբակցությունների ելույթներից հետո ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ նախ և առաջ ցանկանում է անդրադառնալ իր անձի շուրջ եղած քննարկումներին: Հիշեցնենք, որ ըստ ”Հետքի”` Կիպրոսում գրանցված ”WLISPERA HOLDINGS LIMITED” օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ”ադամանդագործ” Աշոտ Սուքիասյանը: […]

Նրա հիմնական նպատակը բանակաշինարարությունն էր. 20 տարի արդեն Մոնթեն մեզ հետ չէ

Այսօր լրանում է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 20-րդ տարին: Նրա մարտական ընկեր Աշոտ Ղարիբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Արցախում` հատկապես Մարտունու շրջանում, այդ ժամանակ վատ էին ընդունում ոչ տեղացի հրամանատարներին, սակայն Մոնթեն հայրենիքին իր անմնացորդ նվրուման շնորհիվ ստացավ ժողովրդի վստահությունը: «Մոնթեին ճանաչում եմ 1991թ.-ից: Եկավ Վազգեն Սարգսյանը և ասաց, որ նա է […]

“Արմավիայի” հարցը ԱԺ-ում

Այսօր ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց իրենց խմբակցության կողմից Կառավարությանն ուղղված գրավոր հարցապնդումը, որ վերաբերվում է  “Արմավիա” ավիաընկերությանը։ ՛՛2009 թ-ից Կառավարության որոշման փոփոխության համաձայն 10 հազար դրամ օդի տուրքը ներառվում է տոմսի մեջ։ Այն գումարները, որոնց գումարները Արմավիայի կողմից գանձվել են, արդյոք դրանք մուտքագրվել են բյուջե՛՛,-հարցրեց Մարգարյանը: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ ՛՛Արմավիա՛՛ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի