02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մայքլ Ջեքսոնի երեխաների կենսաբանական հայրը գտնվել է /ֆոտո/

4 տարի առաջ մահացած փոփ երաժշտության արքայի կյանքից սենսացիոն նորություններ են հայտնի դարձել: 

Մասնավորապես հայտնի է դարձել, որ Մայքլ Ջեքսոնի երեխաների կենսաբանական հայրն այլ մարդ է, այն է` Ջեքսոնի մտերիմ ընկերը` բրիտանացի դերասան Մարկ Լեստերը, ով “զոհաբերել” է իր սերմնահեղուկը: Ընդ որում, Ջեքսոնի երեխաների համար մի քանի պոտենցիալ դոնորներ են եղել, սակյան Ջեքսոնն ընտրել է հենց Լեստերին:

Ջեքսոնի ընկեր Ջեյսոն Պֆայֆերը պատմել է, որ փոփ-արքան ջերմությամբ էր վերաբերվում Լեստերին, իսկ ահա իր նախկին կնոջը` Դեբի Ռոուին, տանել չէր կարողանում: “Ես չգիտեմ` ինչու  չէր Մայքլը ցանկանում, որ իր երեխաները ծնվեն իրենից, այլ ոչ թե դոնորից, սակայն երբ նա ինձ խոստովանեց այդ մասին, շատ թեթեւացած զգաց իրեն”,-նշել է Պֆայֆերը:

54-ամյա բրիտանացի դերասանը, ով նաեւ սեփական 4 երեխաներն ունի, հայտնել է, որ առաջիկայում պատրաստվում է ԴՆԹ թեստ հանձնել` հարցը վերջնականապես պարզելու համար:  Նա պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ Ջեքսոնի երեխաների`Պրինսի եւ Պերիսի կյանքում, եւ արդեն նրանց հրավիրել է Մեծ Բրիտանիա:

Հիշեցնենք, որ Ջեքսոնը մահացավ 2009-ի հունիսի 25-ին: Հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 7-ին Լոս Անջելեսում: Այն հեռարձակվեց ողջ աշխարհում, նրան միլիարդավոր մարդիկ են տեսել, սակայն փոփ-արքայի դիակի գտնման մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվել: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ