Ավարտվում են ճաքալցման աշխատանքները
Մայրաքաղաքում փողոցների ճաքալցման աշխատանքները, թերեւս, Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի ծրագրում եզակիներից էին, որ ասֆալտի անհրաժեշտ ջերմության ապահովման եւ տեխնոլոգիական այլ չափանիշներով պայմանավորված, մեկնարկեցին ամռանը: Այս ուղղությամբ ծրագիրը բաժանված է մասնագիտացված 4 ընկերությունների միջեւ, որոնցից յուրաքանչյուրը ճաքալցնելու է 88300 գծամետր տարածք` համապատասխանաբար մայրաքաղաքի 3-ական վարչական շրջաններում: Այժմ արդեն ճաքալցման 2013 թվականի հիմնական ծրագիրն ավարտական փուլում […]










































