31 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Cancel եղավ. Հայկական ժամանակ

Թերթը գրում է, որ իշխանական շրջանակներում 2 օր է, խոսակցություններ կան, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Մոսկվայում կայացված որոշումը խիստ բարենպաստ է եղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար: Մասնավորապես ասում են, որ հարաբերությունների այսպիսի դասավորության դեպքում՝ վերացել է ՀՀ գլխավոր դտախազին փոխելու և այսպես ասած՝ նոր սերնդի, եվրոպական կրթություն ստացած դատախազ ունենալու անհրաժեշտությունը: […]

ԱԳՆ-ում սգո օրեր են. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` այս երկու օրերին Արտաքին գործերի նախարարությունում սգո օրեր են: Դրա պատճառը Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում արված ՛՛Հայաստանը ցանկություն ունի միանալու Մաքսային միությանը՛՛ հայտարարությունն է: Շփոթահար են հատկապես այն պաշտոնյաներն ու շարքային աշխատողներն, ովքեր հույս ունեին, որ Հայաստանը չի միանա Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, հակառակը` անշեղորեն կգնա Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և […]

ՀՀԿ-ի օրակարգում խորհրդարանական կարգի անցման հարց դրված չէ. Շարմազանով

””Հանրապետականի” քաղաքական օրակարգում խորհրդարանական կարգի անցման հարց դրված չէ”,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Իսկ վտանգավոր է, հիացական է, լավն է, թե վատն է, ցանկացած քաղաքական գործչի ընկալման կամ արտահայտման խնդիրն է` ըստ նրա: Շարմազանովը հիշեցրեց, որ նախագահի հրամանագրով ստեղծվել է հանձնաժողով, որը կզբաղվի Սահմանադրական բարեփոխումներով: […]

ՈւԵՖԱ-ն Եվրո 2020-ի թեկնածու քաղաքներին կընտրի սեպտեմբերի 19-ին և 20-ին

Սեպտեմբերի 19-ին և 20-ին խորվաթական Դուբրովկա քաղաքում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի հերթական նիստը:Նիստի ընթացքում որոշվելու են Եվրո 2020թ-ի թեկնածու քաղաքները:Հիշեցնենք, որ այս տարվա  հունվար ամսին ՈՒԵՖԱ-ի գործկոմը որոշել էր,որ Եվրոպայի 2020թ-ի առաջնությունը կանցկացվի Եվրոպայի 13 քաղաքներում:Նշենք, որ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ասել էր, որ Երևանը կարող է դառնալ այդ քաղաքներից մեկը:

Հասարակական գլոբալ ճնշում չկա. Էդուարդ Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի մանրամասները: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցին: “Մաքսային միությանը միանալը բխում է մեր շահերից: Եւս մեկ անգամ պետք է ասեմ, որ այս հայտարարության մեջ որեւէ սենսացիոն բան […]

Ամբողջ օրը ցույց են անում, բա ի՞նչով են ապրում… /վիդեո/

ՍԻՄ կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը վստահ է, որ քաղաքի տարբեր հատվածներում զանազան հարցերի դեմ պայքարող ակտիվիստների մի մասն ուղղակի  այսպես ասած` ”գրանտակերներ” են: ”Պատահական չէ, որ անկախ նրանից` ինչ թեմա, ինչ հարց է, քաղաքի մի ծայրից մյուս ծայրն են վազվզում: Մի մասը, ապացուցված է, որ ”գրանտակերներ են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բաբուխանյանը նկատելով, որ օրինակ` […]

Լուրջ մարտահրավեր ունենք. ազատամարտիկ/վիդեո/

Այս պահին Ազատության հրապարակում ընթանում է ազատամարտիկների հերթական հանրահավաքը:Ինչպես նշեց ազատամարտիկ, նախկին հեռուստահաղորդավար Սուրեն Սարգսյանը ազատամարտիկները իրենց պայքարը սկսեցին սեփական սոցիալական խնդիրները բարձրաձայնելով, սակայն եկավ նաև հասարականան խնդիրները բարձրաձայնելու ժամանակը: Իր ելույթում ազատամարտիկը անդրադարձավ նաև Նաիրիտի աշխատավորների չվճարված աշխատավարձերի խնդրին: Այս ընթացքում շուրջ 25 օր հացադուլ հայտարարած, ապա պայքարի այլ տարբերակ ընտրած պահեստազորի գնդապետ Խաչիկ […]

Վերահսկիչ պալատը դիտո՞ւմ է, թե՞ ստուգում /վիդեո/

Աշխատանքի եւ սոցիալական ծառայության  նախկին պետ Վազգեն Վազգեն Խաչիկյանի եւ  12 աշխատակիցների գործով դատաքննությանը այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վկայություն տվեց Արա Հարությունյանը, ով 1999-2011թթ.աշխատել է սոցիալական ծառայությունում եւ եղել է Խաչիկյանի տեղակալը: Երբ դատարանին նա հայտնեց, Գյումրիի ծառայությունում բացահայտված չարաշահումների մասին`  Վազգեն Խաչիկյանը փորձեց պարզել, թե հիշում է արդյոք վկան, […]

ՀԱԿ-ի գնահատականը

Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները ընդունել են մի քանի որոշումներ, որոնք առնչվում են Եվրոպական Միության հետ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերին, ինչպես նաև Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի միանալու վերաբերյալ: Հայաստանի համար ճակատագրական այս հարցերի շուրջ բանակցությունների ամբողջ գործընթացը չի եղել թափանցիկ, համաձայնությունների եւ պայմանագրերի էությունը եւ հիմնավորումները գաղտնի են պահվել […]

Սքարլեթ Յոհանսոնն ամուսնանում է ֆրանսիացի լրագրողի հետ

Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը ամուսնանում է ֆրանսիացի լրագրող Ռոմեն Դորիակի հետ: Վենետիկյան կինոփառատոենի ժամանակ բոլորը նկատել են նշանադրության մատանին Յոհանսոնի մատին, իսկ դերասանուհին փարզապես փայլելիս է եղել երջանկությունից:   Հարկ է նշել, որ դերասանուհին  ադեն մեկ անգամ ամուսնացած եղել է, սակայն այդ ամուսնությունը տեւել է ընդամենը երկու տարի:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի