12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Մարտին ապոր նման կկտրի ծառերը. ելք չունի /վիդեո, ֆոտո/

Արագածոտնի Կոշ գյուղի բնակիչների բողոքներին մի քանի օր առաջ Henaran.am-ը անդրադարձել էր: Վերջիներս բողոքում էին “Արզնի-Շամիրամ” ջրօգտագործողների միությունից` ասելով, որ այգիները ոռոգելու համար կանոնավոր ջուր չեն տալիս:

Մեր ահազանգից հետո դժգոհող գյուղացիներին ջուր տրվել էր:

Արամ Երանոսյանը Կոշից է: Ժամանակին 12 հա հող է վերցրել, մաքրել քարերից, մշակել ու պտղատու այգի դարձրել: Սակայն այս տարի միրգը ծառերի վրա չորացել են: “Ջուր չեն տվել, ասում են պարտք ես, եղբայր պարտք եմ ջուրս տուր, ծառը ինչ կապ ունի, բա մեղք չի”,-ասում է նա: Օրեր առաջ ուզում էր Ստեփան Զորյանի հերոս Մարտին ապոր նման վերցնել կացինն ու բոլորը ծառերը կտրել: 

“Չի լինում խոսել, պայմանավորվել: Լավ, պարտք եմ դատարան դիմեք, գանձեք, բայց ջուրը տվեք”,-հուզված եւ նյարդայնացած ասում է Երանոսյանը: Վրեջինս իր ծախսերով ջրատար է անց կացրել, որպեսզի կորուստներ չլինեն: Հիմա այդ ջրագծից համարյա բոլորն են օգտվում: “Այ մարդ, թող օգտվեն, բայց ինձ էլ ջուր տան”,-ասում է նա: 

Այգին մշակող տիկին Վեներայի կարծիքով էլ` “Արամին նեղում են, որ ստիպված այգին էժան ծախի”: Ամուսնու հետ “Արամ ապոր այգին են մշակում”:

“Ուրիշներին որ ջուր են տալիս գողանում բերում ենք մի քիչ ջրում, բա մեղք չէ, լեզու ունեն, որ խոսեն”,-ստեղծված իրավիճակը ներկայացնում է տիկին Վեներան:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ