29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գոնե կառավարությունը կնստի ու կսկսի մտածել /վիդեո/

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը կարծում է, որ ուսման վարձավճարների թանկացումը տրամաբանական կլիներ այն դեպքում, երբ նախապես բարելավվեր նաև ուսման որակը: ”Տրանսպորտը թանկացնում էին, բայց ակնհայտ է, որ որակը չէր բարելավվելու… Ես կհավատայի, որ դա որակի փոփոխություն պիտի բերի, եթե հետևյալ սկզբունքով գնային` նախևառաջ փոխեին, ապա թանկացնեին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բախշյանը: Ըստ նրա` բարելավված համակարգի […]

ԲՀԿ-ին էլ պաշտոննե՞ր /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ ՀՅԴ-ականները, մասնավորապես Վահան Հովհաննիսյանը և Լևոն Մկրտչյանը կարող են շատ լավ դեսպաններ լինել: ”Դեսպանը կատարում է արտաքին գործերի նախարարության և երկրի նախագահի վերլուծականները տվյալ երկրում, սա կատարող գործիք է, այսինքն` ոչ թե ասում ենք դաշնակցական է, գնալու է այնտեղ ”Արյունոտ դրոշը” երգի, այլ մեր պետության  հանձնարարականները […]

Սիսիանի քաղաքապետին չի՞ հետաքրքրում իր դեմ հարուցված քրեական գործը

Henaran.am-ը Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանից փորձեց մանրամասներ ստանալ Սիսիանի քաղաքապետարանում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ: Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրության, մասնավորապես քաղաքապետարանում  վարչական հսկողության արդյունքների մասին ՀՀ Սյունիքի մարզպետի հաղորդման հիման վրա մարզի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Սիսիանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, խախտելով գնումների մասին օրենսդրության պահանջները, ձեռք են բերել շարժական գույք, […]

Ինչով է զբաղված ֆուտբոլային կարիերան ավարտած Դեվիդ Բեքհեմը

Դեւիդ Բեքհեմն իր փայլուն ֆուտբոլային կարիերան ավարտեց մի քանի ամիս առաջ, սակայն վերջնական հրաժարվել իր սիրած զբաղմունքից սպորտսմենը չի կարող: Նա ոչ միայն գնում է մարզադաշտ` ֆուտբոլային խաղերին հետեւելու, այլեւ իր տղաներին է տանում իր հետ: Իր տղաներից մեկի` Ռոմեոյի ծննդյան օրը Բեքհեմը նշել է մարզադաշտում` հետեւելով “Արսենալ”-“Տոտենհեմ” հանդիպմանը: Բացի Ռոմեոյից, հանդիպմանը ներկա են եղել […]

Րաֆֆի Հովհաննիսյանի վերելքն ու վայրէջքը անակնկալ չէր /վիդեո/

Ինչով էր պայմանավորված “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ժողովրդականության կտրուկ բարձրացումը և որպես ընդիմադիր ուժ անակնկալ վայրէջքը:Կվստահի նորի՞ց ժողովուրդը Րաֆֆի Հովհաննիսյանին, կամ մեկ այլ քաղաքական ուժի, թե որպես այդպիսիք առաջիկայում կլինեն միայն քաղաքացիական նախաձեռնությունները: Այս հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության նախկին անդամ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ: ”Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մենք առաջինը […]

Մաքսային միությանը միանալը` եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ. Սերժ Սարգսյան

Սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո  ստորագրել են համատեղ հայտարարություններ: Այնուհետեւ բանակցության արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում: Ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի խոսքը: “Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,  ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ, Ցանկանում եմ սկսել Վլադիմիր Վլադիմիրովիչին ուղղված շնորհակալության խոսքով` հենց նոր ավարտված բանակցությունների բաց, վստահության մթնոլորտի և հայ-ռուսական […]

Զինվորը հանկարծամահ է եղել

Տավուշի մարզի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող 31-ամյա  Ալիկ Հայկի Ջանվելյանը պտտաձողի վրա վարժություններ կատարելուց հետո  սեպտեմբերի 3-ին սահմանագոտում հանկարծամահ է եղել:  Վարժություններից հետո նա վատ է զգացել եւ հիվանդանոց տանելուց հետո մահացել է: Այս մասին Henaran.am-ին ասաց պաշտպանության նախարարի մամուլի  խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: 

Ֆրանսահայերը Արցախում են

Սեպտեմբերի 3-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Արցախ այցելած Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքի հայկական միության պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց ս.թ. հունիսի 11-ին ԼՂՀ Մարտունի եւ Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքների միջեւ ստորագրված բարեկամության հռչակագիրը։ Հանդիպմանը քննարկվել են այդ երկու քաղաքների միջեւ կապերի հաստատման եւ ամրապնդման ուղիները:   ԼՂՀ ԱԳՆ մամուլի […]

Իշխանությանը մեծ գումարներ են խոստացել

”Եվրոպայի արժեքային համակարգն առաջ է անցել, տղամարդիկ իրար հետ են ամուսնանում, կանայք իրար հետ են ամուսնանում, և բազմաթիվ այլ բաներ: Հայ մարդ ենք, մենք կարո՞ղ է մեզ պատկերացնենք այդպես, դա ահավորություն է: Նրա հետ ընկերություն անողը պետք է կրի այդ արժեքները”,-Henaran.am-ի հետ զրույցում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման առնչությամբ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: […]

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Արցախի արտադրական ձեռնարկությունների հնարավորություններին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակությունը ԼՂՀ-ի վարչապետ Արա Հարությունյանի եւ ԼՂՀ-ի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մի քանի արտադրական ձեռնարկություններ: Վարչապետը նախ եղել է Կարմիր շուկայի ձեթի արտադրության գործարանում` ծանոթացել տեղական հումքով ձեթի արտադրության ընթացքին ու առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ, իսկ հումքը` արեւածաղիկը, ստացվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի