Իշխան Զաքարյանը կմեկնի արձակուրդ

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը չի բոյկոտել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նա կառավարության նիստերին հարգելի պատճառով չի մասնակցում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասացին ՎՊ-ից:
”Պարոն Զաքարյանն այս պահին աշխատանքային այցով մեկնել է արտերկիր` մասնակցելու Ղազաստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների համագումարին: Իսկ այժմ աշխատանքային այցով գտնվում է Աբու-Դաբիում, որից հետո կմեկնի կարճատև արձակուրդի:
Այդ լուրերը իրականությանը չի համապատախանում: Պարոն Զաքարյանը միշտ էլ մասնակցել է նիստերին, երբ եղել է հանրապետությունում, իսկ եթե ինչ-ինչ հարգելի պատճառներով չի կարողացել մասնակցել, նիստերին մանակցել է նրա տեղակալը”,-շեշտեցին Վերահսկիչ պալատից”:
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ 2012 թ. ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունն Աժ-ում ներկայացնելուց հետո ՀՀ նախագահի նստավայրում անցկացված հայտնի նիստը ճակատագրական Է եղել ՎՊ-ի համար. բարձրացված աղմուկից հետո ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այլեւս կառավարության նիստերին չի մասնակցում և, ըստ մամուլի` Զաքարյանը ՛՛բոյկոտ՛՛ է հայտարարել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու անգամ արգելել իր տեղակալներին ներկայանալ նիստերին: