21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Չի հրաժարվում մանդատից հանուն Սուրիկ Խաչատրյանի/վիդեո/

”Այդ լուրերը ես հերքում եմ, այդ լուրերը սուտ են, այս պահին ոչ մի նման բան չկա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյանը` մեկնաբանելով տեղեկությունները, թե հնարավոր է ինքը հրաժարվի իր մանդատից` այն զիջելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:

Հարցին, թե հետսագայում հնարավոր է լինի նման որոշում, պատգամավորը պատասխանեց. ”Կներեք, դուք կարող եք ասել` հնարավոր է վաղն աշխարհի վերջ լինի”:

Մեր դիտարկմանը, որ պատգամավորը պետք է իմանա, թե արդյոք մանդատը վայր դնելու պատճառ կա, թե ոչ, նա արձագանքեց. ”Ես լիազորված եմ իմ մանդատը ծառայեցնել բոլորին, ես իմ գործն անում եմ, ես չեմ պատրաստվում իմ մանդատը վայր դնել”:

Ինչ վերաբերում է նրան, որ Սուրիկ Խաչատրյանին հնարավոր է այլ պաշտոն տրվի: Պատգամավորի պատասխանը դիտեք տեսանյութում: 

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ