17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

՛՛ՀՅԴ-ը նույն ՕԵԿ-ն է՛՛

Facebook սոցիալական ցանցի օգտատերերը անմասն չեն թողնում ներքաղաքական կյանքում ընթացող իրադարձությունները: Ֆեյսբուքցիները ակտիվորեն քննարկում են ՀՅԴ_ի պահվածքը, մասնավորապես այն, որ ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը համաձայնել է ստանձնել Գերմանիայի դաշնությունում ՀՀ դեսպանի պաշտոնը:

Օգտատեր Արսեն Լևոնյանը գրում է. ՛՛Մինչ ՀՅԴ առաջնորդներից Վահան Հովհաննիսյանը, որ արդեն ՀՀԿ-ական շրջանակների կողմից է համարվում ՛՛Մեր Վահանը՛՛ /համահունչ իր կարգախոսի/, կիսաճամփորդական տրամադրությունների մեջ գերմաներենի իր գիտելիքներն է ամփոփում, նույն կուսակցության մյուս առաջնորդներից Արմեն Ռուստամյանն այսօր բավական հետաքրքիր պատասխաններ է տվել ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ; Ըստ Ռուստամյանի ՀՅԴ-ն գործող իշխանությունների հետ կոալիցիա չի կազմի, անկախ Վահան Հովհաննիսյանի դեսպանական առաքելության մեկնելու իրողությունից; Միաժամանակ նաև ասել է, որ սերունդներին կտակելու են 42 հազ. քկմ տարածք;

Որևէ այլ խամաճիկ կուսակցության մասին եթե խոսքը գնար այս տրամաբանությամբ, զարմանալու բան իրոք չէր լինի, սակայն մեկ դարից ավել գոյություն ունեցող, հայ քաղաքական մտքի հիմքերում կանգնած, ներքին բացառիկ կարգապահություն ունեցող /կամ անցյալում ունեցած/ կուսակցության նմանատիպ կեցվածքն իրոք անհասկանալի է առաջին հայացքից; Ոնց կարող է իրեն ընդդիմադիր նկատող մի կուսակցության լիդերներից մեկը սկսի համագործակցություն իրեն օպոնենտ իշխանական կուսակցության հետ ու դա ներկուսակցական մակարդակում գոնե խմորումների առիթ չտա; Նույնիսկ մեր իրականության նման աբսուրդային իրականության համար նման վիճակն անհասկանալի է; Թեև սրան կա նաև բավական ուժեղ կռվան. ով է ՀՅԴ-ն. այստեղից սկսենք դիտարկել հարցը; Ի տարբերություն ասենք ՀՀԿ-ի և մյուս կուսակցությունների, այն վերհայաստանյան, ավելին համահայկական կուսակցություն է ու հիմնականաում սնվում է սփյուռքի կուսակցական կառույցների ու բարերարների նվիրատվությունների հաշվին; Հետևաբար, ՀՅԴ-ն ինչքան էլ համագործակցի իշխանության ու իշխանությունը ներկայացնող կուսակցության հետ /թեկուզ հորիզոնական-միջանձնային մակարդակում/, միևնույնն է ունի իմիջ պահելու, ավելին ՛՛դեմք պահելու՛՛ խնդիր սփյուռքահայ կուսակիցների մոտ, ցորն առավել սրությամբ դրվում է հատկապես հիմա’ Հայաստանի’ մաքսային Միությանն անդամակցության հայտարարությունից հետո; Հովհաննիսյանի դեսպան նշանակվելն ի վերջո կարելի է մեկանբանել սփյուռքի համար Մեծ եղեռնի 100-ամյակի հետ կապված խնդիրներին ՀՅԴ-ի պետական մակարդակով մասնակցության անհրաժեշտությամբ, և սա կաշխատի, որպես հիմնավորող-արդարացնող փաստարկ, հաշվի առնելով, որ ՀՅԴ-ն ավանդական ազգային կուսակցություն լինելով, սփյուռքահայության շրջանակներում հատկապես, Հայ դատի ու Հայոց պահանջատիրության հարցում միակ հետևողական աշխատանքներ տանող կառույցն է, իսկ այ իշխանությունների հետ համագործակցությւնը հիմա, երբ դեռ իշխանությունները դեռ պատշաճ պատասխան, հիմնավորում ու արդարացում չեն տվել իրենց կատարած քայլի համար հայության այն մեծամասնությանը, որ ապրում է Հայաստանից դուրս և փաստացիորեն պահում է նույն հայաստանը իր ռեսուրսներով, արդեն վտանգավոր է սկսած թեկուզ դրսի կուսակիցների աչքում նսեմանալու, սեփական դավանած սկզբունքներին ու արժեքներին դավաճանած լինելու, և սրանցով պայմանավորված’ նաև ֆինանսական հոսքերի նվազման տեսանկյունից;Ուստիև ներկայիս ՛՛մասնավոր պարագայի՛՛ տեսանկյունից ՀՅԴ վերնախավի կեցվածքը Հովհաննիսյանի դեսպան գնալու հետ կապված արդարացված է ու ճիշտ, թեև մի քիչ ավանտյուրա ունեցող;

Հաջորդ ուշագրավ պահը սերունդներին 42 հազ. քկմ. տարածք կտակելու մասին գաղափարն է; Իր կուսակցական ծրագրի հիմքում ցայժմ անկախ ու միացյալ Հայաստանի մասին դրույթը պահպանող /դա շուրջ 160 հազ. քկմ տարածք է/ կուսակցության առաջին դեմքերից մեկից այսօրինակ հայտարարություն լսելը առնվազն հայտնություն է ու բացահայտում; Ստացվում է, որ կամ ռուսատամյանն անձնապես այնքան ռեալիստ է, որ ազգային այդ երազանքի մեջ սկսել է միայն Արցախը հաշվել, կամ էլ ողջ ՀՅԴ-ն սկսում է վերանայել իր ազգային-քաղաքական դավանանքը; Ուրեմն, ՀՅԴ-ն խճճվում է սեփական ներկուսակցական ու միջկուսակցական խաղերի մեջ, ու այլևս սպառել է իր արդարացումների ու հիմնավորումների բազան, քանի որ, եթե միայն Արցախն է իր ազգային երազանքը, ապա արժեզրկվում է Հայ Դատը ու պահանջատիրությունը, եթե վերանայում է իր դավանանքը, ուրեմն այս կուսակցությանը ևս երկար կյանք չի մնացել, ու առնվազն ամենամոտ ապագայում հնարավոր է խզում լինի վերջինսի հայաստանյան ու սփյուռքյան թևերի միջև; Այսպիոսվ, ինչ է կատարվում, ազգային կուսակցությունն էլ է սկսել սեփական դեմքի գնով աթռակռվի մարաթոնյան վազքի մեջ մտնել՛՛:

Մեկ այլ օգտատեր Գեղամ Ասլամազյանն էլ գրել է. ՛՛Երեկվանից ոմանք սուր քննադատության են ենթարկում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին ու ՀՅԴ-ին առհասարակ՝ Վահան Հովհաննիսյանի դեսպան նշանակվելու կապակցությամբ և դաշնակցության դիրքորոշումով այս հարցում: Հիշեցնեմ, որ Ռուստամյանը հայտարարել էր, որ Վահան Հովհաննիսյանի դեսպան դառնալը չէր կաշկանդելու ՀՅԴ-ին…

Էհ մարդը ճիշտ էլ ասել ա, ինչո՞ւ և ինչո՞ւմ պետք է կաշականդվի ՀՅԴ-ն Վահան Հովհաննիսյանի դեսպան դառնալոււց հետո: Ոնց հաճախորդ կուսակցություն կար, այնպես էլ շարունակելու է մնա ու պայքարի զուտ իր 5 տոկոս էլեկտորատը չկորցնելու համար: Քննադատություն տեղին կլիներ, եթե ՀՅԴ-ն գոնե կոալիցիայից դուրս գալուց հետո ընդդիմադիր ուժի իմիտացիա աներ, բայց դե, ինչպես տեսանք, նախընտրական հռետորիկայից այս կողմ գործը չգնաց, իսկ քանի որ ՀՅԴ-ի թափը լրիվ է կոտրվել, իշխանություններն անգամ նախարարական պորտֆել չուզեցան տալ դաշնականերին, ուստի կոալիցիա մտցնելն էլ իմաստ չուներ: Այլ կերպ ասած, ՀՅԴ-ն այսօր նույն ՕԵԿ-ն է, ուղակի մի քիչ ավելի ռազմահայրենասիրական կեղծ շղարշով՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ