30 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դեռ հնարավորություն կա սխալը ուղղելու. Ռիչարդ Գիրագոսյան

Այսօր, սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը Տարածաշրջանային հետոզոտութհունների կենտրոնի տնօրեն, քաղաքգետ Ռիչար Գիրագոսյանը  խոսեց “Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացը և դրա հետևանքները” թեմայով: Մինչ թեմային անդրադառնալը սակայն Ռիչարդ Գիրագոսյանը անդրադարձավ երեկ երեկոյան երկու քաղաքացիական ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպին` /անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել ակտիվիստներ Սուրեն Սաղաթելյանն ու Հայկակ Արշամյանը-հեղ./ դատապարտելով ցանկացած տեսակի բռնություն […]

Պարտադիր է բոլորի համար

“Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից  ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին» Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ հարցեր են քննարկվել քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերի և վարչական շրջանների ղեկավարների հետ քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ներկայացնելով պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման ուղղությամբ […]

Գյուլի հայտարարությունը պարզ սադրանք է՝ ուղղված հայերին. Դ.Ֆիլիպս

 “Ամերիկայի Ձայն“-ի հայկական ծառայության հետ զրույցում ԱՄՆ Մարդու իրավունքների հետազոտությունների հաստատության խաղաղության հաստատման բաժնի տնօրեն  Դեյվիդ Ֆիլիպսը նշել է, որ կամ Մոսկվան ստիպել է Հայաստանին միանալ Մաքսային միությանը, կամ էլ Պուտինը մեծ խոստումներ է տվել Սերժ Սարգսյանին, օրինակ, խոստացել, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Դ. Ֆիլիպսն ասել է, որ իրեն շատ է զարմացրել միությանը միանալու […]

Երկու խաղ հետո պարզ կլինի, թե ինչի համար է պայքարելու Հայաստանի հավաքականը

Այսօր և վաղը ողջ աշխարհում տեղի կունենան ֆուտբոլի ազգային հավաքականների բազմաթիվ հանդիպումներ, որոնք շատ երկրների համար կունենան անչափ  կարևոր նշանակություն 2014թ. Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Անկասկած մեզ համար կարևոր է Հայաստանի հավաքականի ելույթը, ով այսօր երևանի ժամանակով 20:00-ին քննություն կընդունի Չեխիայի ազգային հավաքականից: Դա, ինչպես նաև սեպտեմբերի 10-ին կայանալիք Դանիայի հետ հանդիպումից հետո […]

Դասական ոստիկանության ռեժիմն է ակտիվացել. Կիվիրյան

Armeniatoday  լրատվատկան կայքի խմբագիր, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես ասաց, որ վերջին շրջանում Երեւանում բռնությունների են ենթարկվում քաղաքացիական ակտիվիստներ: “Հայաստանում ոստիկանությունը դարձել է կրիմինալ, հրահրում է: Հակառակ դեպքում կսաստեր հրահրողներին: Ռեժիմը տեսնում է վտանգ հասարակությունից, դրա համար է փորձում կոտրել ակտիվ քաղաքացիներին”,-ասաց Կիվիրյանը: Նրա կարծիքով, քաղաքական դաշտը մեռած է, ու միայն հասարակական ակտիվ […]

Եվրոպացիներին սարսափեցրել է

Ամերիկյան Wall Street Journal-ը, անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշմանը, գրել է, որ եվրոպացի դիվանագետները ցնցված են ԵՄ-ի հետ այս տարվա նոյեմբերին հարաբերություններն ամրապնդելու ճանապարհ որդեգրած Հայաստանի կողմից Ռուսաստանի առաջնորդությամբ գործող Մաքսային միությանը միանալու որոշումից: “Եվրոպացիներին սարսափեցրել է Ռուսաստանի կողմից գործադրված ուժգին ճնշման ռազմավարությունը, ինչպես նաեւ այն արագությունը, որով Հայաստանը կատարել է շրջադարձը … Հայաստանի […]

Հայաստանում կուսակցական համակարգը վերացած է

Ազատամարտիկների հանրահավաքին անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից Մաքսային միությանը անդամակցելու մասին հայտարարությանը, Երվանդ Մանարյանը ասաց. “Երեկվա հայտարարությունը եթե ինչ որ տեղ, ինչ որ ձևով ընդունելի է, բայց էտ կարգի ընդունելի լինելը պետք չի, մեզ պետք է մեր մտածողությունը, մեր երկրին մեր տեր լինելը, ոչ թե մի պատահական բան, հանկարծ էս մի նախադասությունը մեզ հարմար եկավ, ուռռռա… “: […]

Մեկնել է Սյունիք

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր  մեկնեց Սյունիքի մարզ:   Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում նա տեղում կծանոթանա մարզի առողջապահական կազմակերպությունների աշխատանքներին, առկա խնդիրներին։ Կայցելի մարզային բուժհաստատություններ, հանդիպումներ կունենա բուժաշխատողների հետ։         Նախարար Դումանյանը նաև կծանոթանա հիվանդանոցների կառուցման, վերակառուցման աշխատանքների ընթացքին։  

Մեսսին նոր ռեկորդի շեմին է

Անցած շաբաթ Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի  շրջանակներում Բարսելոնայի հարձակվող Լ.Մեսսին դարձավ երեք գոլի հեղինակ,ինչը հնարավորություն տվեց արգենտինացի ֆուտբոլիստին Իսպանիայի առաջնությունների ռմբարկուների ցուցակում բարձրանալ 6-րդ հորիզոնական:Արգենտինացին ,անցակցնելով 248-րդ խաղը Իսպանիայի առաւնությունում,խփեց 220-րդ գոլը (միջինը մեկ խաղում 1,12 գնդակ): Ռմբարկուների ցուցակում Մեսսին շրջանցեց Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստ Քուինին,որը խփել է 219 գնդակ: Լավագույն ռմբարկուների ութնյակը ունի հետևյալ տեսքը.1.Տելմո Սառա -277 […]

Ավանդական սեռական հարաբերության մանրամասները` շինիչ նախագծում. Չորրորդ իշխանություն

Մամուլի տեղեկությունների համաձայն, Խաչիկ Ստամբոլցյանն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողով է ուղարկել մի օրինագիծ, որով սահմանվում է ”ավանդական սեռական հարաբերություն” հասկացությունը: Թերթը գրում է, որ օրինագիծը, բնականաբար, մերժվել է: Ամենայն հավանականությամբ` պատճառը եղել է այն, որ օրինագիծն առանց նկարազարդումների է եղել, ինչն էլ խիստ հիասթափեցրել է պատգամավորներին: Խաչիկ Ստամբոլցյանի ներկայացրած օրինագծում ամենայն մանրամասնությամբ սահմանված են եղել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի