19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նախարարն արդեն ազատ գոտի է մտել… հարված տնտեսությանը

՛՛Իրազեկ և պաշտպանված սպառող՛՛ հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանին մտահոգում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի որոշումը, որով հօդս  է ցնդում Ադրբեջանից և Թուրքիայից Հայաստան ներկրվող ապրանքներն արգելող  նախկին որոշումը:

Henaran.am-ի հետ զրույցում Պիպոյանը ասաց. ՛՛Ես չեմ ուզում քաղաքական տեսանկյունից խոսել, բայց անկախ ամեն ինչից, մեղմ ասած,  դրանք այն երկրներն են, որոնք մեզ հետ բարեկամական հարաբերություներրի մեջ չեն: Դեռ ավելին, ունենք լարված հարաբերություններ: Բոլորս էլ գիտենք, թե սննդամթերքի միջոցով ինչպես կարելի է վնասել առողջությանը՛՛,-նշեց նա:

Պիպոյանի խոսքով՝ ամեն ինչ գալիս է նրանից, որ համակարգված աշխատանք չկա Գյուղատնտեսության և նրա ենթակայության տակ գործող Սննթամթերքի անվտագության ծառայության միջև: 

՛՛Տարիներ շարունակ շատ արտադրողներ բողոքում էին, որ թույլ վերահսկողության արդյունքում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում թուրքական պտուղ-բանջարեղեն, ինչն ուղղակիորեն հարվածում է Հայաստանում նոր զարգացող ջերմոցային տնտեսությանը, իսկ գյուղատնտեսության նախարարությունն այս հրամանով գյուղացուն աջակցելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն ավելի բարդացրեց առանց այն էլ բարդ իրավիճակը:

Իսկ, թե ինչ միջոցառումներ են իրականացվել կամ գոնե իրականացվելու տեղական արտադրանքի մրցունակությունն ապահովելու նպատակով, հարցի պատասխանը ցավոք մինչ օրս տրված չէ (չգիտես ինչու հրապարակված չէ նաև այս հրամանը):

Չենք կարող չքննարկել նաև թուրքական, առավել ևս ադրբեջանական ծագում ունեցող արդեն իսկ հնարավոր ներկրվող մթերքների որակի ու անվտանգության հարցը. Ի՞նչ չափորոշիչներով է իրականացվելու սահմանային հսկողությունը, արդյո՞ք ուղեկցող փաստաթուղթը հիմք է լինելու մթերքը ՀՀ տարածք ներմուծելու համար:

Եվ, ի վերջո, ինչպե՞ս կարելի ՀՀ ներմուծել թուրքական կամ ադրբեջանական ծագման մթերք այն դեպքում, երբ ընդամենն օրեր առաջ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը բացեիբաց հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա լաբորատորիա, որը կարող է ստուգել մթերքում բենզապիրենի առկայությունը, ինչն էլ ուղղակիորեն ապացուցում է, որ ՀՀ ներմուծվող մթերքները ստուգվում են անվտանգության ոչ բոլոր ցուցանիշների նկատմամբ՛՛,-պարզաբանեց նա:

Հարցին, թե ինչու է այդ դեպքում նախարարը նման որոշում ընդունել, Հ/Կ նախագահը պատասխանեց.

՛՛Նախարարն ազատ առևտրի գոտի է մտել Հայաստանում, եթե մտնում ենք ազատ առևտրի գոտի, մեզ համար բոլոր երկրները հավասար են՛՛: Սակայն այս դեպքում ևս Պիպոյանը տարբերակ տեսնում է:

՛՛Կարելի էր այդ տուրքերով զարգացնել տնտեսությունը: Օրինակ՝ երբ թուրքական լոլիկի վրա դնում ենք  բարձր վարկեր, դրանով սուբսիդավորում ենք տեղական արտադրողին, պետությունը մի կողմից վերահսկում է, մյուս կողմից դրսից ներկրվածի հաշվին սուբսիդավորում է, ու տեղական արտադրանքը կէժանանա… ներկրվածն էլ թանկացավ, քանի որ արդեն մաքսեր վճարվեցին դրա համար՛՛,-առաջարկում է Բաբկեն Պիպոյանը՝ հավելելով, որ այդ որոշումը ևս մեկ հարված է մեր տնտեսության համար: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ