14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ավետիք Բուդաղյանի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը բողոքարկվել է

Բուդաղյանների շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն բողորքակել է  Ավետիք Բուդաղյանի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության որոշումը:

“Նախաքննչական մարմինը գտել էր, որ Ավետիք Բուդաղյանը հանցագործություն է արել, մեղադրանք էր առաջադրել, բայց քանի որ մահացել է, ապա քրեական հետապնդումը դադարեցվում է”,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Ավետիքը Բուդաղյանը փոխհրաձգության հետեւանքով սպանվել էր այս տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտակայքում: Նրա եղբայրը՝ հրամանատար Արտակ Բուդաղյանն ու Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը վիրավորվել էին: Կալանավորված Տիգրան Խաչատրյանի  ու Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ  սեպտեմբերի 7-ից քրեական հետապնդումը դադարեցվել է:

“Այդ երկու որոշումն էլ կբողոքարկենք դատախազություն: Կարծում եմ ստորադաս ատյանի սխալը կուղղվի”,-ասաց փաստաբանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ