Սիրո լեզուն “կինոյի տղայի” համար. Մովսես Երեմյանը բացահայտում է

Պրոֆեսիոնալ պարող, մոդել նաև դերասան Մովսես Երեմյանին հաճախ ճանաչում են որպես Սաշ: ”Գեներալի աղջիկը” սերիալի նկարահանումներից հետո հաճախ են նրան դիմում այդ անունով, կամ պարզապես մատով ցույց են տալիս` “Կինոյի տղեն”: Մովսես Երեմյանը սակայն նեղվում է ճանաչված լինելուց: Այդ մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:
“Ես հույս ունեմ մինչև մյուս դերս կինոյում, մարդիկ կհասցնեն մոռանալ գեներալի եղբոր տղու կերպարը, որը սկզբում շատ բացասական կերպով էր ընդունվում: Հետո սիրվեց ու զարմանալի կերպով հատկապես մի քիչ տարեց կանանց կողմից”,-ժպտալով պատմեց Մովսեսը:
Մովսես Երեմյանը տեղեկացրեց, որ վերջերս փոքրիկ դերակատարում է ունեցել ռուսական ֆիլմում և լուրջ հրավեր է ակնկալում:
Պրոֆեսիոնալ պարող Մովսես Երեմյանը ափսոսում է, սակայն, որ հեռացել է պարարվեստից.
“Ես 12 տարի ապրել եմ պարելով, շատ եմ սիրում` մանավանդ եվրոպական և սպորտային պարերը: Ես պարի շնորհիվ շրջագայել եմ աշխարհում: Ինձ համար պարը դա սիրո լեզուն է: Պարը միակ միջոցն է խոսելուց հետո, որի միջոցով մարդիկ կարողանում են արտահայտել իրենց զգացմունքները”,-սեփական “ես”-ի անհայտ կողմերից բացահայտեց Մովսես Երեմյանը: