19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Օզբիլիսի մասնակցությունն այսօրվա հանդիպմանը չի բացառվում

Այսօր Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում  Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիզի ակումբը՝ Մոսկվայի Սպարտակը,Նիժնի Նովգորոդում քննություն կընդունի տեղի Վոլգայից:
Յուրա Մովսիսյանը կլինի թիմի մեկնարկային կազմում, իսկ ահա Արաս Օզբիլիզը խնդիրներ ուներ դեռեւս հավաքականի խաղերի ժամանակ ,չնայած չի բացառվում նրա մասնակցությունը այսօրվա հանդիպմանը հենց սկզբից:
Այս տուրի հանդիպումներից այսօր իր հանդիպումը կանցկացնի նաեւ մեր հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի թիմը՝ Կրասնոդարը, որը սեփական հարկի տակ կընդունի Կռիլյա Սովետովին: Վաղը Կառլեն Մկրտչյանի Անժին կհյուրընկալվի Տոմսկի Տոմին, իսկ Էդգար Մանուչարյանի եւ Արթուր Սարկիսովի Ուրալը սեփական հարկի տակ  կխաղա Ռոման Բերեզովսկու Դինամոյի հետ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ