02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արտգործնախարարը և ԵՄ հանձնակատարը…

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ կրթության, մշակույթի, բազմալեզվականության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուին։

Զրուցակիցները քննարկեցին կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության հեռանկարները։ Երկուստեք կարևորվեցին երիտասարդության միջև շփումները, որին մեծապես կարող են նպաստել ռեադմիսիայի և մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի շուտափույթ ուժի մեջ մտնելը։         

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանը կրթության և մշակութային ոլորտներում սերտ կապեր է հաստատել եվրոպական երկրների հետ, իսկ այս բնագավառներում Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերը լուրջ հնարավորություն են ընձեռում կրթական ստանդարտների մոտարկման, մշակութային երկխոսության և ուսանողական ու երիտասաարդական փոխանակումների համար։ 

Հանձնակատար Վասիլիուն ասաց, որ ԵՄ-ն նախատեսում է էլ ավելի սերտացնել վերոհիշյալ բնգավառներում համագործակցությունը Արևելյան գործընկերների հետ: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ