19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

”Հանրապետական” գյուղապետից հետո` անկուսակցական

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղական համայնքում սեպտեմբերի 15-ին կայացած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում առավելագույն 567  կողմ ձայն է ստացել անկուսակցական Արմեն Խլղաթյանը:

Նշենք, որ բացի Խլղաթյանից առաջադրվել էին եւս երեք թեկնածու, բոլորն էլ անկուսակցական: Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, քվեարկությանը 1644 ընտրողից մասնակցել է 1152-ը, 19 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: 

Գեւորգ Զաքարյանը ստացել է 259 քվե, Կարապետ Խաչատրյանը 90, Մովսես Սահակայնը 217 քվե:

Հիշեցնենք, որ Տարոնիկ նախկին գյուղապետ, ՀՀԿ-ական Ալբերտ Խաչատրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսին: Լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ հոգնել է աշխատելուց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ