Քաղաքացիական նախաձեռնությունները ավելի շատ “շուխուռ” անելու միտում ունեն /վիդեո/
“Կուսակցությունների գերակշիռ մասը ստեղծված է, որպես իշխանությունների լծորդում, այսինքն իշխանություններից ածանցվող ինչ-որ երևույթներ, որոնք պիտի վարեին իշխանությանը ձեռնտու քաղաքականություն”,-Henaran.am-ի հետ զրույցում քաղաքական կյանքում կուսակցությունների և քաղաքացիական նախաձեռնությունների դերի մասին իր գնահատականը տվեց “Կարին” ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը:
“Չեմ ուզում որևէ մեկին վիրավորեմ, սակայն այդ հասարակական նախաձեռնությունների մեծ մասը նույն ձևի մեջ են, նորովի մոտեցում , որից կձևավորվեն կուսակցություններ: Դրանք հերթական անգամ առանց գաղափարախոսության են, հերթական անգամ առանց վեկտոր ունենալու … դեպի ուր: Ավելի շատ շուխուռ անելու, ավելի շատ մարդ գրավելու միտում ունեն”,-նկատեց մտավորականը:
Գագիկ Գինոսյանը գտնում է, որ մարդիկ երկար ժամանակ չեն կարող չաշխատել և իրենց օրը նվիրել պայքարին: Նա ներողություն է խնդրում բոլոր ազնիվ պայքարողներից և նշում, որ իրա ասածը ընդհանրական բնույթ չի կրում, բայց վերաբերվում է ակտիվիստների մեծանմասնությանը:
Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում: