Աստղերը նկարահանվեցին սոցիալական գովազդում /վիդեո/
Հայ ճանաչված մարդիկ նկարահանվել են սոցիալական գովազդում` ի պաշտպանության այն հասարակական շարժման, որը դեմ է հասարակական տրանսպորտի 150 դրամ սակագնին:
Հայ ճանաչված մարդիկ նկարահանվել են սոցիալական գովազդում` ի պաշտպանության այն հասարակական շարժման, որը դեմ է հասարակական տրանսպորտի 150 դրամ սակագնին:
Մեծ Բրիտանիայի նորածին թագաժառանգ արքայազնին անվանակոչել են Ջորջ Ալեքսանդր Լուի: Այս մասին հայտարարել է Քենսինգթոնյան պալատը: Ջորջ անունն առաջատար էր բուքմեյքերական գրասենյակների դրույքներում: Քեյթի եւ Ուիլյամի որդուն կանվանեն Ձերդ Արքայական Գերազանցություն Քեմբրիջյան արքայազն Ջորջ: Նախօրեին փոքրիկին այցելել է նրա մեծ տատիկը` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը:
Ըստ “Ազգ”-ի, երեկ օրվա վերջին ՌԴ նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը APA գործակալությանը տեղեկացրել է, որ “նախապատրաստվում է Պուտինի այցը Ադրբեջան”: Պեսկովի ասելով, “այցի ճշգրիտ ժամկետի մասին կհայտարարվի մոտ ժամանակներս”: Haqqin.az-ը, առանց աղբյուր նշելու, սույն տեղեկատվությանը հավելել է, թե “հայտնի է, որ օգոստոսի 12-ին Պուտինը նավով կայցելի Իրան” եւ ավելացրել, որ “ամենայն հավանականությամբ, մինչ այդ […]
“Վանաձոր” ՔԿՀ-ում մի քանի օր է հացադուլ է հայտարարել 34-ամյա Արեն Աղաջանյանը։ “Հայկական ժամանակ”-ի տեղեկություննրի՝ վերջինս հացադուլ է հայտարարել եւ մեխ է կուլ տվել՝ պահանջելով իրեն տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ “Վանաձոր” ՔԿՀ-ից ասել են, որ Արեն Աղաջանյանին անպայման կտեղափոխեն, սակայն չեն տեղափոխել, եւ վերջինս ի նշան բողոքի՝ հացադուլ է հայտարարել եւ չի դադարեցնելու հացադուլը՝ մինչեւ […]
Մինչ ամառվա շոգին Երեւանն ալեկոծվում է տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական պայքարի ֆոնին, “Ժամանակ”-ի տեղեկություններով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գծատեր Սամվել Ալեքսանյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում են առաջիկա օրերին ընտանիքներով մեկնել Մոնակո հանգստանալու: Նախկինում, ինչպես հայտնի է, նրանք գերադասում էին Դուբայը: Թերթի տեղեկություններով` ավելի ուշ հնարավոր է նրանց միանա Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամոն, ով թե՛ […]
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 24-ին այցելեց Նոյեմբերյանում տեղակայված N զորամաս, հանդիպեց զինվորների եւ սպայական անձնակազմի հետ: Է.Շարմազանովը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը եւ այլոք ճաշեցին զինվորների հետ: Այնուհետեւ մարտական դիրքերում Շարմազանովը ծանոթացավ զինծառայողների կենցաղային պայմաններին, ինչպես նաեւ քննարկվեցին նրանց ընտանիքներին առնչվող սոցիալական հարցեր: Զորամասի ճաշարանում ճաշելուց հետո զինծառայողներից մեկը ԱԺ […]
Հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանը հիմա Հայաստանում է, սակայն նա արդեն հասցրել է վայելել ամառային հանգիստը Եվրոպայում: Henaran.am-ի հետ զրույցում Արոնյանը պատմեց, թե որտեղ է հանգստացել, ինչով էր զբաղված, ում հետ էր հանգստանում: Դիտեք տեսանյութը:
Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ հասարակական շարժումը միշտ էլ արդյունքներ է գրանցում: Նա չի հասկանում այն քաղաքացու հոգեբանությունը, որը չնայած դժվարությամբ է գումար վաստակում, բայց պատրաստ է հասարակական տրանսպորտին վճարել 150 դրամ.”Մի քիչ ինձ անհանգստացնում է իհարկե, որ մարդիկ վախենալով կամ կաշկանդվելով պետք է անեն այն ինչը բխում է […]
Ազատամարտիկ Սամվել Միքայելյանի կինը Գյուլիզար Հովակիմյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ վիրավորվելու հետևանքով բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող ամուսինը արդեն մի քանի տարի պայքարում է անարդարության դեմ սեփական երկրում: Ազատամարտիկը արդեն երկար տարիներ գտնվում է բնակարան ստանալու հերթի մեջ, սակայն ոչ մի կերպ այդ հերթը չի հասնում: Հուսահատված ազատամարտիկը գնացել է անգամ ծայրահեղ քայլի 2010 թվականին […]
Հուլիսի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին 16 անդամներից ներկա են գտնվել 12-ը: Խորհրդատվական ձայնի իրավունքով նիստին մասնակցել են նաեւ Երեւան քաղաքի ավագանու անդամներ Դավիթ Սանասարյանն ու Գագիկ Բաղդասարյանը: Օրակարգում ներառված է եղել չորս հարց. օրակարգի նախագծի հաստատում, Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգի քննարկում, այլ հարցերի քննարկում, ինչպես նաեւ որոշվել է հաջորդ […]
























