08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Շաբաթվա լավագույն գոլերը /վիդեո/

TvGOLO-ն ներկայացրել է անցնող շաբաթվա 10 լավագույն գոլերը: Գոլերի հեղինակներն են. Էլիաս ՛՛Բոտաֆոգո՛՛ Կոնստանըին Վասիլեւ ՛՛Էստոնիա՛՛ Կոլարով ՛՛Սերբիա՛՛ Ժաիր Բենիտես ՛՛ՖԿ Դալաս՛՛ Ռոբին վան Պերսի ՛՛Հոլանդիա՛՛ Ռաֆայել Սոբիս ՛՛Ֆլումինենսե՛՛ Քենուայն Ջոնս ՛՛Տրինիդադ եւ Տոբակո՛՛ Կաբալերո ՛՛Կորդոբա՛՛ Կառլոս Կլարկ ՛՛Կարմելիտա՛՛ Նեյմար ՛՛Բրազիլիա՛՛

Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ռուսաստանցի իր գործընկերոջը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, Դմիտրի Մեդվեդևին և իր ընտանիքին մաղթել քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն:             Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետին այն ավանդի համար, որը Ռուսաստանի կառավարության ղեկավարը մշտապես ներդնում է մեր երկու ազգերի միջև համագործակցության հետևողական […]

Նախարարն արդեն ազատ գոտի է մտել… հարված տնտեսությանը

՛՛Իրազեկ և պաշտպանված սպառող՛՛ հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանին մտահոգում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի որոշումը, որով հօդս  է ցնդում Ադրբեջանից և Թուրքիայից Հայաստան ներկրվող ապրանքներն արգելող  նախկին որոշումը: Henaran.am-ի հետ զրույցում Պիպոյանը ասաց. ՛՛Ես չեմ ուզում քաղաքական տեսանկյունից խոսել, բայց անկախ ամեն ինչից, մեղմ ասած,  դրանք այն երկրներն են, որոնք մեզ հետ բարեկամական […]

Սերժ Սարգսյանն այցելել է ՛՛Արմենիա էքսպո 2013՛՛ ցուցահանդես

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևան-էքսպո ցուցասրահում բացված ՛՛Արմենիա էքսպո 2013՛՛ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդես: Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ:

Մխիթարյանը լի է վճռականությամբ

Այսօր Գերմանիայում տեղի կունենա առաջնության 5-րդ տուրի հանդիպումների գերակշռող մասը:Հիշեցնենք,որ երեկ Բեռլինի հեևտան տանը 0-1 հաշվով զիջեց Շտուտգարտին: Այսօրվա կայանալիք հանդիպումներից հետաքրքրության են արժանի Բավարիայի եւ Հանովերի եւ, անկասկած, Դորտմունդի Բորուսիայի եւ Համբուրգի հանդիպումները: Հենրիխ Մխիթարյանի ակումբը անցած մրցաշրջանում պարտվել է Համբուրգին եւ այսօր՝Երեւանի ժամանակով 20:30-րն պատրաստ է ռեւանշի: Հենրիխ Մխիթարյանը,  ով անցած տուրում բացեց […]

Լիտվան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Լիտվայի կրթության և գիտության նախարար Դաինիուս Պավալկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև  ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Հանդիպման ընթացքում երկու երկրների կրթության պատասխանատուները բաց և անկեղծ զրույց են ունեցել ինչպես ոլորտում առկա ձեռքբերումների, այնպես էլ խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ: […]

Սերժ Սարգսյանը պարգևատրել է բարերար Հովհաննես Չիլինկիրյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանին, ում մեծ նվիրումի և տարիների ջանքերի շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրերս բացվել է հայ անվանի մտավորական, Մեծ եղեռնի նահատակ Ռուբեն Սևակի անվան թանգարանը: Հանրապետության Նախագահը Հովհաննես Չիլինկիրյանին շնորհակալություն է հայտնել հայրենիքում նման կարևոր […]

Մկրտչյանը պատրաստ է

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մախաչկալայի Անժիի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը կարող է մասնակցել Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի խաղին, որտեղ Անժին հյուրընկալվելու է Տոմսկի Տոմին:Հիշեցնենք,որ Մկրտչյանի մասնակցությունը խաղին կասակածի տակ էր հայտնվել Հայաստան – Դանիա խաղի ժամանակ ֆուտբոլիստի ստացած վնասվածքի պատճառով:Անժիի պաշտոնական կայքը հայտնում է,որ ֆուտբոլիստը պատրաստ է եւ մարզվում է ընդհանուր խմբում:

Չենք հրաժարվելու Հայաստանից. Շ. Ֆյուլեի բացառիկ հարցազրույցը

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Զրույցը վարում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը: «Ազատություն»․ – Եկեք սկսենք: Դուք երկու ժամ առաջ հանդիպում եք ունեցել Հայաստանի նախագահի հետ և բավական երկար քննարկում եք անցկացրել նրա հետ: Ինչի՞ մասին եք խոսել, Հայաստանի համար ինչ-որ լուծում կա՞, որևէ փոխզիջում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի