02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Պատրաստ են քննարկել

”Կան բազմաթիվ կետեր, օրինակ` կրթական բարեփոխումների հետ կապված, որոնց մասին բազմիցս խոսել ենք, արտագաղթի մասին խոսել է և երկրի նախագահը, և կառավարությունը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` խոսելով ՀՅԴ-ի աջարկած 11 կետերի մասին:

Հարցին, թե հնարավոր է իշխանությունը սկսի բանակցել ՀՅԴ-ի հետ այդ կետերի իրականացման վերաբերյալ, Սահակյանը պատասխանեց. ”Մենք մշտապես ասել ենք, որ ցանկացած քննարկում մենք ողջունում ենք, բազմաթիվ նման առիթների հեղինակ ենք, տարբեր միջոցառումներ են կազմակերպել:

Դա դեռևս որպես այդպիսին նախագծային գաղափար է` դրված շրջանառության մեջ, պետք է մի փոքր սպասենք, որպեսզի տեսնենք` ինչ զարգացում կլինի, դեպի ուր կգնա, որ տեսնենք”:

Հովհաննես Սահակյանը նշեց, որ որքանով ինքն է տեղյակ, ՀՀԿ-ին ՀՅԴ-ի կողմից այդ կետերը քննարկելու առաջարկ չի եղել:

Ինչ վերաբերում է ”Ժառանգության” անդամ Արմեն Մարտիրոսյանի տեսակետին, թե սա ավելի շուտ իշխանափոխության, քան թե արտագաղթի դեմ կասեցման ծրագիր է, պատգամավորն ասաց, որ այդ գաղափարը դեռ նոր է, և պետք չէ դեռևս նման քննադատությունների ենթարկել:

” ”Դաշնակցության” պաշտպանի դերը չստանձնենք, բայց մենք ուղղակի այնպիսի մի ժամանակշրջանում ենք, որ պետք է ամբողջ ազգը համախմբվի, որոշվում է նաև ավելի վստահ, ապահով երկրի զարգացման հարցը, բոլորս պետք է համախմբվենք ու վեր կանգնենք ներկուսակցական շահերից”,-եզրափակեց Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ականները ներկայացրել են արտագաղթի դեմ պայքարի 11 կետեր:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ