02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Դավիթ Հարությունյանը իրեն չի սպառել

 Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, պետա-իրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես անդրադարձավ իր Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվելու մասին լուրերին:

“Ես, ոչ պակաս հետաքրքրությամբ զբաղվում եմ օրենսդիր աշխատանքով: Ենթադրել, որ ես սպառել եմ ինձ այդ ոլորտում, ճիշտ չէ”,-ասաց նա: Իսկ եթե  նրան առաջարկվի Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը կհամաձայնվի՝ Հարությունյանն ասաց` տգեղ է նման հարցին պատասխանելը:

Պատասխանելով այն հարցին,  թե ինչպես  կբնութագրի Աղվան Հովսեփյանի հուզիչ հրաժեշտը՝ ասաց, որ յուրաքանչյուրը իրավունք ունի ինքը որոշել, թե ինչպես դա անի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ