27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Կապ չունի` ինչի համար են անում. Քոքոբելյանը` ՀՅԴ-ականների մասին

”Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը դեռ չի քննարկել ՀՅԴ-ի առաջարկած 11 կետերից բաղկացած ծրագիրը, սակայն  առաջիկայում կքննարկի և կորոշի աջակցել, թե ոչ: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Նա նշեց, որ կոնկրետ պայմանավորվածություն կամ ավելի հստակ բան չկա ՀՅԴ-ականների հետ, սակայն գտնում է, որ այս հարցը անկախ ամեն ինչից շատ հրատապային է: ”Սա նոր չէ, որ քաղաքական դաշտում կա, և նոր չէ, որ քաղաքական գործիչների քաղաքական օրակագում կա, դա ակնհայտ է` լուծումը չստաված հարց է:

Չգիտեմ` ինչ ֆորմատով է տեղի ուեննալու, բայց դեմ չենք քննակմաըն հատկապես աայ խնդիրների մասին”:

 Հարցին, թե վստահություն կա ՀՅԴ-ականների նկատմամբ, Քոքոբելյանը պատասխանեց. ”Դա արդեն այլ ոլորտի հարց է, և, կարծում եմ` ճիշտ չի լինի, որ նման հարցի ես պատասխանեմ, մենք տարբեր գաղափարախոսությունների տեր ենք, բայց կան այնպիսի խնդիրներ ինչպիսին դատական, սոցիալ-տնտեսական համակարգն է, կապ չունի գաղափարախոսությունը”: Նշենք, որ որոշ ընդդիմադիր գործիչներ կարծիք էին հայտնել, թե ՀՅԴ-ականները սա իշխանափոխության համար են անում: Այս մաիսն պատգամավորն ասաց.

”Միշտ կարելի է ասել այդպես. չեմ կարծում, որ խնդրի կարևորությունը կապ ունի, թե ինչի համար են անում”: 

Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ-ականները ներկայացրել են արտագաղթի դեմ պայքարի 11 կետեր:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ