21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

“Զիլ” մակնիշի ավտոմեքենան հարվածել է նստացույց անող երիտասարդներին/վիդեո

Քաղաքապետարանի մոտ Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով արդեն 56 օր նստացույց է ընթանում:

Այս գիշեր 02:30-ի մոտակայքում 35LO913 համարանիշով “ԶԻԼ” մակնիշի մեքենան հարվածել է նստացույց անող երիտասարդներ Վահագն Մինասյանի և Կարեն Հարությունյանի մեքենաներին, որոնք կայանված են եղել Երևանի քաղաքապետարանի դիմաց:

Միջադեպի ականատեսների վկայությամբ, “ԶԻԼ” մեքենայի վարորդը մինչ մեքենաներին մոտենալը դանդաղեցրել է արագությունը և հետո, մոտենալով նստացույցավորների մեքենաներին, հարվածել: ՃՈ-ն որոշում է կայացրել, որ մեքենաները պետք է տեղափոխվեն տուգանային հրապարակ որպես իրեղեն ապացույց: 

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ