11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ազնիվ չէ, հորինվածք է. Զաքարյանը` Բագրատյանին

”Նա հորինվածք է մատուցել մամուլին: Նման խոսակցություն ընդհանրապես չի եղել: Մեր ամբողջ ուշադրությունը եղել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք պարունակել են հակահայկական ձևակերպումներ Ադրջեբանի ջանքերով: Ինչ վերաբերում է  հետին թվով խելոք երևալուն, ապա այդ ջանքերը, չեմ կարծում, թե Բագրատյանի կողմից ազնիվ են”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: 

Նշենք, որ երեկ մամուլի ասուլիսում ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել էր, որ մայիսին Բրյուսելում` Եվրանեսթի աշխատանքների շրջանակներում Եվրոպա-Մաքսային միություն երկընտրանքի շուրջ զրուցել է Արտակ Զաքարյանի հետ. ”Արտակ ջան, սա համաձայնեցվա՞ծ է, սա չի կարող լինել մի երկրի հետ, որը մեզ մոտ ռազմական ուժ ունի, դուք խա՞ղ եք անում, պատմության մեջ այսպիսի բան չի եղել, վերջը հրաժարվելո՞ւ եք”: Այստեղ է, որ հետաքրքրի ֆրազա ասաց. ”կխոսեն մի քիչ (նկատի ունի ռուսներին), կանցնի կգնա”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ