ԱԺ փոխնախագահը հանդիպեց Չեխիայի խորհրդարանական պատվիրակության հետ
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 17-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի՝ Եվրամիության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը, որը գլխավորում էր Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, բարեկամական խմբերի և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը, Եվրոպայի հետ երկխոսության շարունակականությանն ու սերտացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև անհանդուրժողականության, ժխտողականության ու […]





































