18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ավետիք Բուդաղյանը չէր ուզում Սուրիկ Խաչատրյանի մեքենայով գնալ… Լորետան գոռում էր/վիդեո/

“Ավետիք Բուդաղյանը չէր ուզում Սուրիկ Խաչատրյանի մեքենայով գնալ, հետո մտածեց ու չնեղացնելու համար նստեց նրա մեքենան: Մի քանի րոպեի ընթացքում դուք պատկերացրեք ինչ է տեղի ունեցել, որ Ավետիք Բուդաղյանը արդեն ծեծված վիճակում դուրս է հանված եղել փողոց”,-այսօր Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը մասնագիտական վերուծությամբ իր տեսակետը համադրեց Սյունիքի մարզպետի տան տեսագրություններին: “Կադրերի մեջ երևում է, […]

Անջելինա Ջոլին զբոսնում է երեխաների հետ /ֆոտոշարք/

Անջելինա Ջոլին իր հինգ երեխաների հետ Սիդնեյում ակվարիում է գնացել: Շայլոն, Զախարան, Պակսը, ինչպես նաեւ երկվորյակներ Վիվյենն ու Նոկսը ծանոթացել են ծովային կենդանիների հետ եւ ակվարիումից դուրս գալիս շատ ոգեւորված տեսք են ունեցել: Երեխաներից միայնՄեդոկը չի եղել Ջոլիի հետ, թերեւս տղան իրեն արդեն մեծ է համարում եւ այլ հետաքրքրություններ ունի:  

Անակնկալ

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար անակնկալ է եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի ազատ արձակման որոշումը: Այս մասին Զոհրաբյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: ՛՛Իրավական  փաթեթեին չեմ տիրապետում, պետք է ամբողջ փաթեթին տիրապետեմ, որ ասեմ: Բայց ինձ համար որպես քաղաքացու` շատ անակնկալ որոշում էր՛՛,-նշեց նա: Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության […]

Անաստասիա Վոլոչկովան` առանց դիմահարդարման

Անաստասիա Վոլոչկովան սոցիալական ցանցերում շատ ակտիվ է եւ ժամանակ առ ժամանակ հրապարակում է սկանդալային լուսանկարներ: Այս անգամ պարուհին հրապարակել է իր լուսանկարը` առանց դիմահարդարման: Երկրպագուները, սակայն, կարծես թե չեն հավանել լուսանկարը. նրանք կոչ են արել Վոլոչկովային արվեստով զբաղվել, այլ ոչ թե մերկանալ: 

Մի քիչ պլանկան շատ բարձր են վերցրել… նախագահը չի գնա՞ Ազգային ժողով

 ՛՛Չեմ կարծում, որ խնդիր կա, որ Էդվարդ Նալբանդյանը կամ Սերժ Սարգսյանը գան խորհրդարան: Բայց քանի որ կարծիքներ են հնչում, առաջարկում են, որ իրենք գան, ԱԺ նախագահն ասաց, որ ինքը հնարավոություն կստեղծի և Նալբանդյանը կհանդիպի շահագրգիռ պատգամավորների հետ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե հնարավոր է, որ նախագահ Սերժ […]

Խաղող են մթերում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը եւ  Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն  Արա Գրիգորյանն  այսօր  Երեւանի կոնյակի գործարարնի  Այգավանի մասնաճյուղում   մասնակցել են  խաղողի մթերման մեկնարկին:  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես նշել է. “Առաջիկա երեք օրերի ընթացքում մյուս գործարանները եւս կսկսեն խաղողի մթերման աշխատանքները: Նախորդ տարի հանրապետությունում մթերվել […]

Առաջարկում եմ Լիսկա Խաչատրյանին դատի տալ զինդատախազին” /վիդեո/

“Հայաստանում գնալով ամենաթողությունը դառնում է գերակա: Հայաստանում գնալով արդարադատությունը և իրավագիտությունը դառնում են առոչինչ”,-անդրադառնալով գորիսյան արյունոտ դեպքերի արդյունքում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմանը , այսօր հայտարարեց արվեստաբան Լևոն Մութաֆյանը: Հետևաբար եթե նրա որդին ու թիկնապահը այսօր կարող են ազատ արձակվել, ուրեմն` ”Ես առաջարկում եմ Լիսկա […]

Միլիոնատեր թենիսիստուհին

ԱՄՆ-ի թենիսի մեծ սաղավարտի առաջնության կանանց մենապայքարի եզրափակիչում ամերիկուհի Սերենա Ուիլիամսը 7-5,6-7,6-1 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորյա Ազարենկայի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ ամերիկուհին պաշտպանեց անցած տարվա իր տիտղոսը: Բացի այդ, Ուիլիամսը ռեկորդային գումար վաստակեց՝ 2.600.000 դոլար, դրան գումարած 1.000.000 դոլար՝որպես բոնուս: Սա 31-ամյա թենիսիստուհու 17-րդ հաղթանակն էր մեծ սաղավարտի մրցումներում:

Փոխվարչապե՞տն է մեջքին /վիդեո/

“Ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք, բողոքում ենք` ասում են Արմեն Գեւորգյանն ա մեր մեջքին, ում ուզում եք բողոքեք””,-Henaran.am-ի Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչները`ավելացնելով, որ “Արզնի-Շամիրամ” ջրօգտագործողների միությունը չի ընդառաջում գյուղացներին/ՋՕՄ/:   Վերջիններս հեկտարներով հողարտարածքներ են մշակել, բայց չեն կարողացել բերք ստանալ. ժամանակին ջուր չեն տվել:  “Ջրբաժանողները տալիս են, հետո չեն հետեւում, պիտի ջրատարի մոտ նստեն` հետեւեն: Թե […]

Պետք է փոխզիջում գտնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում. Օբամայի ուղերձը Ալիեւին

Եկել է ժամանակը նոր ջանքեր գործադրել, որպեսզի հայ-ադրբեջանական կոնֆիլկտում խաղաղություն հաստատվի` փոխզիջումների հիմքով, ասված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հղած ուղերձում, փոխանցում է РИАНовости-ն: Նամակը Ալիեւին հանձնել է Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիկը: “Հուսով եմ, որ Ուորլիկի հարուստ դիվանագիտական փորձը եւ ձեր կառավարության առաջ գնալու ցանկությունը նոր խթան կհանդիսանան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի