20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումներով պայմանավորված՝ կդադարեցվի երթևեկությունը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ին և 21-ին կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի հատվածում, իսկ սեպտեմբերի 21-ին, ժամը 16.00-ից՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում՝ Աբովյան-Թումանյան, Նալբանդյան-Պուշկին, Տիգրան Մեծ-Խանջյան, Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի, Խորենացի-Վազգեն Սարգսյան, Ամիրյան-Զաքյան խաչմերուկներից:  

Էպոստագետինը խաչբառ է /օրվա կադր/

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատարան էր եկել խաչբառով: Ի դեպ, սեպտմբերի 23-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի էպոսագետի վճիռը: Հիշեցնենք, որ սցիալական ապահովության նախկին պետ Խաչիկյանն էլ դատարանում անգլերենի քերականություն է ուսումնասիրում: 

Հայերը՝ Եվրոպայի լիգայում

Երեկ մեկնարկեց եվրոպայի լիգայի 2013 – 2014թթ խաղարկության խմբային փուլը: Այս տարվա մրցաշարին մասնակցում են Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստների ակումբներ՝ Կառլեն Մկրտչյանի Անժին եւ Գեւորգ Ղազարյանի Շախտյորը: Առաջին տուրում Գեւորգ Ղազարյանի ակումբը՝  Ղազախստանի Շախտյորը հյուրընկալվել էր հունական Պաոկին: Հանդիպումը ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 2 -1 հաշվով: Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը եւ արժանացել […]

Բիզնես միջավայրի բարելավման տեսանկյունից Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել. ՎԶԵԲ-ի գրասենյակի ղեկավար

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներայի գլխավորած պատվիրակությանը: Պարոն Բալվաներան կառավարության  ղեկավարին է ներկայացրել Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակի նոր ղեկավար Մարկ Դևիսին: Շնորհավորելով վերջինիս նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. ՛՛Մենք կարևորում ենք Հայաստանիև ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և ցանկանում ենք հետագայում ևս խորացնել և ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը: Զրուցակիցները դրական և արդյունավետ […]

՛՛Ճարտարապետ-պռառաբ՛՛՝ մտավորական-քաղաքական գործիչ /վիդեո/

“Վերկուսակցական մտավորականության տեսլականի խնդիր կա”,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց “Կարին” ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով համոզված է, որ կուսակցական լինելը բավարար չէ, մտավորականը  պիտի լինի ոչ թե կուսակցական կամ հակառակը, այլ իր գաղափարներով չվնասի ազգին. ”Խոսքը այն մտավորականության մասին է, որը ազգային-գաղափարական, նաև հոգևոր արժեհամակարգի հիմքը կգցի, այսինքն՝ կպարզի որն է այն արժեհամակարգը, որը […]

Եւս մեկ հնարավորություն

Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանը միշտ էլ եղել է աշխարհաքաղաքական բևեռների ուշադրության կիզակետում: Աշխարհաքաղաքական գործընթացների առումով այն բավական լավ աշխարհագրական դիրք ունի և հանդիսանում է յուրօրինակ  միջանցք  հարավի և հյուսիսի, արևմուտքի ու արևելքի միջև:  Այս միջանցքն էներգառեսուրսներով հարուստ տարածաշրջանների հասանելիության առումով էլ բավական գայթակղիչ է, և դա է պատճառը, որ գլոբալ խաղացողները շախմատի գլոբալ խաղատախտակի այս հատվածում կատաղի պայքար են մղում: Այսպես, ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանին  տված հարցազրույցում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը լավագույնս ցույց տվեց վերոնշյալի անբեկանելիությունը: Նա արեց մի շարք ուշագրավ հայտարարություններ, որոնց արժե անդրադառնալ: “Հայաստանի ղեկավարները թե՛ հրապարակավ, թե՛ մասնավոր զրույցներում մեզ և ԵՄ-ին վստահեցրել են, որ մտադիր են շարունակել  բարեփոխումների  գործընթացը, և մենք շարունակելու ենք հնարավորինս խթանել, առաջ մղել, […]

Հռոմում Գրիգոր Լուսավորչին նվիրված ցուցահանդես է բացվել

Սեպտեմբերի 19-ին Հռոմի Պալացո դե լա Կանչելերիա սրահներում տեղի ունեցավ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման և ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի  կապակցությամբ ընդունելությունը, և “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. քրիստոնեության ընդհանուր ժառանգություն” ցուցահանդեսի բացումը։ Վատիկանում ՀՀ դեսպանի կողմից տրված ընդունելությանը ներկա էին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության ղեկավար և Արևելյան պապական խորհրդի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, Սուրբ Աթոռի […]

Տրանսպորտի ուղեվարձի շուրջ

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. ՛՛”Բարգավաճ Հայաստան” և “Բարև Երևան” խմբակցությունների կողմից մամուլում տարածած հայտարարությունները Երևանի քաղաքապատարանի կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի ուսումնասիրման և քննարկման հետ կապված ձևավորվող հանձնաժողովի կազմում ընդգրկվելուց հրաժարվելու վերաբերյալ ևս մեկ անգամ ապացուցեց վերջիններիս ձեռնպահ կարգավիճակը և պատեհապաշտ վերաբերմունքը երևանցիներին հուզող հիմնախնդիրների լուծման հարցում։ […]

Ջերմաստիճանը կնվազի

 Եղանակը Հայաստանում՝  սեպտեմբերի 20-ին մեր տարածքում կդիտվի արագ փոփոխվող, ամպոտ եղանակ: Ամենուրեք ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև, ամպրոպ,տեղումների հավանականությունը հատկապես մեծ կլինի օրվա 2-րդ կեսին:  Տեղ-տեղ հնարավոր է մառախուղ, քամի 20-22մ/վրկ:  Օդի ջերմաստիճանն առայժմ էապես չի փոխվի: Տեղեկացում ենք, որ կիրակի սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի նվազում:  Եղանակը Երևանում՝ Այս գիշեր և սեպտեմբերի 20-ին […]

Զոհրաբյանի պատճառով…ԲՀԿ-ը 2 թևի է բաժանվել. Ժամանակ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը Մաքսային միությանը Հայաստանի անդա­մակցության վերաբերյալ հստակ է, այնուամենայնիվ’ կուսակցու­թյունում հարցի շուրջ երկու բևեռ է առաջացել: Դա է վկայում այն փաստը, որ մինչ օրս ԲՀԿ-ը կուսակցության անունից Մաքսային միությանը անդամակ­ցելու հարցով հանդես չի եկել հայ­տարարությամբ եւ չի հայտնել քա­ղաքական հստակ դիրքորոշում… Ինչ վերաբերում է կուսակցությու­նում հարցի վերաբերյալ առկա եր­կու կարծիքին, Ուրիխանյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի