“Նախախորհրդարանի” հայտարարությունը անկախության 22-ամյակի առթիվ
Արցախյան շարժմամբ սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարը և Խորհրդային Միության փլուզումը հայությանն իրական հնարավորություններ տվեցին առնվազն Խորհրդային Հայաստանի և պատմական Արցախի տարածքի վրա ազատ ու ինքնիշխան պետություն ստեղծելու համար: Տարիների հեռվից ստիպված ենք ցավով փաստելու, որ այս հնարավորությունները միայն մասամբ իրականացվեցին, ինչի պատճառը մեր ազգային ոգու և գիտակցության մեջ ազատագրական պայքարի իմաստի ու տրամաբանության խեղաթյուրումն էր: […]





































