06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչո՞ւ Կոստանյանը… /վիդեո/

”Բայց ինչու ես առաջադրվեցի, ես վստահ եմ նրանք, ովքեր ևս առաջադրման ենթակա էին, իրենց արժանիքների համար էին նրանց անունները շրջանառվում, թե ինչու ես առաջադրվեցի, այդ հարցին, ես չեմ կարող պատասխանել”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, գործող Զինդատախազ Գևորգ Կոստանյանը` պատասխանելով հարցին, թե շատ պաշտոնյաների անուններ էին շրջանառվում, ինչու հենց ինքն առաջադրվեց, որ ծառայության համար:

Դիտարկմանը, թե  նրա առաջադրումը հնարավոր է` պայմանավորված է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին մատուցած իր ծառայությամբ, երբ ինքը Սյունիքում կատարված միջադեպից չորս օր հետո հայտարարել էր, որ նախկին մարզպետը դեպքի վայրում չի գտնվել, նա արձագանքեց.

՛՛Ուրեմն եթե որևէ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ պետք է խրախուսվի այս եղանակով, կարող եք այդպես համարել: Համենայնդեպս ես կատարել եմ իմ ծառողայական պարտականությունը և կատարելու եմ”:

Այն, որ ինքը դեռ նախաքննությունը չավարտված ուղղորդիչ հայտարարություններ էր արել, այսպես բացատրեց. ”Այդ ժամանակ նույնիսկ իմ համար հստակ չէր, թե այս գործն ինչպիսի ընթացք կստանա, ձեզ համար ոնց էր հստակ”:

Իսկ երբ հստակ դարձավ, նա պատասխանեց. ”Երբ քրեական գործը քննվեց և ձեռք բերվեցին համապատասխան ապացույցներ և այդ ապացույցները հանգեցրին կոնկրետ հետևությունների նախաքննության մարմին”:  Կոստանյանը նշեց, որ միջադեպից հետո չորս օրերի ընթացքում ձեռք են բերվել բազմաթիվ ապացույցներ, որոնք իրենց ամբողջականության մեջ ապացուցւոմ են փաստը: 

”Մենք չենք խոսում քնած լինելու կամ որևէ այլ կենսաբանական վիճակում գտնվելու մասին, մենք խոսում ենք այն մասին, թե անձը դեպքի վայրում եղել է, թե չէ”:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ