18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Բարեւ Երեւան”-ի ուղերձը` քաղաքապետի որոշումը` ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով “Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի պահանջներով`Երեւան քաղաքի ավագանին արձանագրում է.  1. 2013թ. հուլիսի 18-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից  պաշտոնապես հայտարարվեց մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկումն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված ուղեվարձի փոփոխման հայտերի վերանայման եւ մասնագիտական հանձնաժողովի  կողմից նախկինում սահմանված  ուղեվարձի բարձրացման մասին, ինչը հասարակական լայն արձագանք եւ ընդվզում է առաջացրել: […]

Հայտարարություն ոստիկանության գործողությունների վերաբերյալ

Սույն թվակականի հուլիսի 22-ին Մաշտոցի պողոտայում` ուղեվարձի թանկացման դեմ տեղի ունեցած խաղաղ հավաքների վերաբերյալ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որով փորձ է արվում  հավաքը պիտակավորել որպես “մի խումբ անձանց անօրինական գործողություններ”, որոնք կարող են պատճառ հանդիսանալ  վարորդների  հոգեկան եւ բարոյահոգեբանական վիճակի վատթարացման առիթ եւ վտանգ ներկայացնել ուղեւորների փոխադրման համար: Ոստիկանության նմանատիպ հայտարությունները նպատակ են հետապնդում նախ […]

Ինչ կապ ունի` փաստաբանը կամ մեղադրողը ռուս է, կամ հայ

 ”Ռուսաստանի հասարակությունը ևս ուշի ուշով հետևում է այս գործի զարգացմանը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով ՌԴ-ում ձերբակալված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով Մոսկվա կատարած իր այցի մանրամասներն, ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:  Հարցին, թե ինչպիսի մթնոլորտում էին անցնում հանդիպումները, նա պատասխանեց. ”Խտրականության ազգային հատուկ խնդիր չկա ոչ Ռուսաստանի, ոչ Հայաստանի պետական պաշտոնյաների կողմից, և ես […]

Ավարտվել է մայրաքաղաքի մայթերի բարեկարգման 2013թ. ծրագիրը

Երեւանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, բակերի եւ մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Ընդհանուր առմամբ 2013թ. առաջին կիսամյակում մայրաքաղաքի բակային տարածքներում ընթացող բարեկարգման ու խաղային ատրակցիոններով կահավորման աշխատանքներին զուգահեռ, նաեւ 431398 քմ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Դրան զուգահեռ լայն թափով շարունակվում է նաեւ […]

Եվս 2 օլիմպիական մեդալ

ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.  ”2013 թվականի հուլիսի 14-21-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում տեղի ունեցավ դպրոցականների կենսաբանության միջազգային 24-րդ օլիմպիադան: Մասնակցում էին աշխարհի 62 երկրների 240 դպրոցականներ: Արդյունքների ամփոփումից հետո Հայաստանը ստացավ 2 բրոնզե մեդալ`Գևորգյան Վահագնը և Տոնեյան Շուշանը, երկուսն էլ ”Քվանտ” վարժարանից:  Սրտանց շնորհավորում եմ մեր հավաքականին: Կեցցեն մեր երեխաները: Գումարային առումով […]

Պահանջեցին վարչապետի հրաժարականը / վիդեո/

Ընդդեմ հասարակական տրասնպորտի թանկացման ակցիաներն այսօր շարունակական բնույթ են կրում: Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի իրենց ձայնը բարձրացրին “Հայազն” կուսակցության  անդամները: Բողոքի նախաձեռնությանը միացան նաեւ բազմաթիվ քաղաքացիներ: Քաղաքապետարանը հսկող ոստիկանները թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին մոտենալ մուտքին եւ նամակ փոխանցել քաղաքապետին: “Հայազն” կուսկացության վարչության անդամ Հայկ Ղազարյանն ընթերցեց հայտարարություն, որտեղ նշված էին իրենց պահանջները, սակայն […]

ՄԻՊ-ի համար տարակուսելի է Տարոն Մարգարյանի հայտարարությունը. սիրով կմիանար ակցիային

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը չգիտի Երևանում հասարակական տրանսպորտի թանկացումը 100 դրամից 150 դրամի օրինական է, թե ոչ:  Այս մասին Անդրեասյանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` նշելով, որ հիմա իրենք ուսումնասիրում են և ինքը գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարան, որպեսզի իրենց ներկայացվի սակագնի թանկացման վերաբերյալ բոլոր հիմքերը: ”Ինձ համար տարակուսելի է, որ ընդամենը երեք-չորս […]

Կարեն Անդրեասյանը պատմում է հայ վարորդի հետ հանդիպման մանրամասները

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը  երեկ հանդիպել է ՌԴ-ում ձեևբակալված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ: Այդ հանդիպման և ՌԴ իր այցելության մասին Անդրեասյանը խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա պատմեց, որ վարորդի հետ հանդիպել է ՛՛Մատրոսկայա տիշինա՛՛ կալանավայրում: Դա եղել է  իր վերջին հանդիպումը: Նախքան Հարությունյանին հանդիպելը ՄԻՊ-ը հանդիպել է երեկ ՌԴ-ում ՀՀ դեսպան […]

ԼՂ-ում զինվոր է զոհվել

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՊԲ կենտրոնական ենթակայության զորմասերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 1994-ին ծնված զինծառայող Նարեկ Ժորիկի Հովսեփյանը: ԼՂՀ ՊՆ-ը իր ցավակցությունն է հայտնում զինվորի մահվան կապակցությաբ եւ իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքնի անդամներին եւ հարազատներին:

Անդրիաս Ղուկասյանն ուղերձ է հղել ժողովրդին

Պետության կողմից անօրինական ճանապարհով երկրում գների արհեստական բարձրացումը բռնություն է հանրության նկատմամբ։ Ուստի քաղաքացիական անհնազանդությունը Երեւանում քաղաքային տրանսպորտի սակագինը բաձրացնելու դեմ, արդար է եւ օրինական։ Ես ողջունում եմ մեր քաղաքացիներին, ովքեր իրենց առօրյա հոգսերով հանդերձ այսօր դրսեւորեցին հրաշալի քաղաքացիական կեցվածք՝ հանրության կենսական նշանակության շահերը պաշտպանելու հարցում։ Դա նաեւ վկայում է, որ մեր երկրում կան նախադրյալներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի