Երեւանի քաղաքապետը կծանոթանա առաջարկներին
Քաղաքացիներին Երեւանի զարգացման ծրագրերում ներգրավելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած հերթական ծրագրի՝ առաջարկությունների տաղավարների տեղադրման աշխատանքներն ավարտին են մոտենում։ Այս օրերին հատուկ տաղավարներ են դրվել նաեւ Նուբարաշեն, Շենգավիթ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն վարչական շրջանների կենտրոնական վայրերում։ “Հետաքրքիր արդյունքներ ենք ակնկալում։ Ակնկալում ենք նաեւ քաղաքացիների ակտիվացում, քանի որ սա առաջարկություններ հղելու հեշտ եղանակ է. որեւէ մտահղացում […]





































