26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գազի և էներգիայի թանկացման դեմ պայքար /վիդեո/

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային Ժողովի բարձր ամբիոնից ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկայանի հարցին, թե 6 ամիս է իրեն չեն տրամադրում “ՀայՌուսգազարդի” պայմանագիրը, որը հիմք է հանդիսացել գազի եւ էներգիայի թանկացման, վարչապետը պատասխանեց, որ նման պայմանագիր չկա, դեռ բանակցային փուլում է, հենց պայմանագիրը լինի դրա մասին տեղյակ կլինեն բոլորը:

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի նախաձեռնությամբ ստեղծվել է քաղաքացիական շարժում. “Եկեք միասնական պայքարենք գազի և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ”:

Շարժման անդամները այսօր ակցիա իրականացրին կառավարության դիմաց: Այնուհետև երթով շարժվեցին Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով:

Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը իր ելույթում նշեց, որ ստեղծված է մի իրավիճակ, որ ՀՀ քաղաքացին իրեն զգա կամազուրկ սուբյեկտ. “ՀՀ քաղաքացին պետք է զգա իրեն լիարժեք, ոչ թե իրեն զգա ընդամենը բնակիչ, որին պարտադրում են այս կամ այն ապօրինի որոշումը”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ