04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փորձաքննության է տրվել խմելու ջուրը

«Երևան Ջուր» ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին  և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2013թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4539 փորձանմուշ: Ըստ իրականացված  քիմիկամանրէաբանական հետազոտությունների՝ ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:

Դրանից անմիջապես հետո Զարուհին կդառնա` Ժաննա Դ՛ Արկը

Այսօր հոկտեմբերի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, ընդդիմադիր Գուրգեն Եղիազարյանը անդրադարձավ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Զարուհի Փոստանյանի ՀՀ նախագահին ուղղած հարցին եւ միջադեպի առնչությամբ բարձրացված հասարակական անդրադարձին. “ Իսկապես արդեն մարդու ծիծաղա գալիս, ոչ թե լացը: Էն ամենահանճարեղ հեղինակները նման բան չէին կարող գրել: ” Իլֆը, Պետրովը” սրա դեմ ղալաթ են արել: Ես Զարուհի Փոստանջյանին չեմ մեղադրում, […]

Ուշադրություն սպասվում է ջերմաստիճանի անկում` մինչև -1…-2°C

Հոկտեմբերի 9-ի գիշերը հանրապետության հովտային շրջաններում, այդ թվում նաև Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, առանձին ցածրադիր հատվածներում սպասվում է ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0 ° C, գետնի մակերևույթին` մինչև -1…-2°C: Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-4, 9-ի ցերեկը և 10-12-ին […]

Ինչպես է Պուտինը նշել ծննդյան տոնը /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հոկտեմբերի 7-ին նշում էր ծննդյան 61-ամյակը, պատմել է, թե ինչպես է անցկացրել ծննդյան օրը, փոխանցում է newsru.com-ը: Նախագահը պատմել է, որ իր ծննդյան օրը նշել է չինացի գործընկերների հետ՝ օղի խմելով: Չինացների նվիրած սակեն նա խոստացել փորձել Մոսկվայում: Նա նաեւ հավելել է, որ չինացի ընկերներն իրեն մեծ տորթ են նվիրել. […]

35 ավտոմեքենա լռվել է ձնակույտի մեջ

Հոկտեմբերի 8-ին, ժամը 09.45-ին Գեղարքունիքի մարզից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 09.39-ի դրությամբ Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ձնակույտի արգելափակումից դուրս է բերվել 35 ավտոմեքենա: ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:

Տղաները պատրաստվում են

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: Երեկվանից մեր ընտրանին արդեն սկսել է մարզումները: Կայացել է նաեւ բաց մարզումը: Հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում է միայն բելգիական ՛՛Ռոսելարի՛՛ կիսապաշտպան Մասիս Ոսկանյանը, իսկ մնացածը կազմուպատրաստ են եւ գտնվում են հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի տրամադրության տակ: Հիշեցնենք, հոկտեմբերի 11-ին մեր հավաքականը կխաղա Բուլղարիայի ընտրանու […]

Երդվել են

Ս.թ. հոկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարաարությունում տեղի է ունեցել երիտասարդ դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ս.թ. հունիսին ԱԳՆ-ում անցկացված արտաքին մրցույթով հաղթող ճանաչված դիմորդները:  ԼՂՀ ՛՛Դիվանագիտական ծառայության մասին՛՛ օրենքի համաձայն՝ ԼՂՀ ԱԳ նախարարի հրամանով օրենքով սահմանված փորձաշրջանը հաջողությամբ ավարտած թեկնածուներին շնորհվել է կցորդի աստիճան և նրանց են հանձնվել ԱԳՆ վկայականներ: […]

Այս համաներումն ավելի լայն շրջանակների վրա է կիրառվում

Արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում, խոսելով համաներման մասին` ասաց, որ համաներումը դրսեւորվում է իբրեւ մարդասիրություն:  “Անկախության տարիներից ի վեր՝ այս համաներումը թվով իններորդն է: Այն իր բնույթով ավելի լայն կիրառման շրջանակներ ունի, քան նախորդներն են եղել` այս անգամ այն արարքների վրա, որոնց վրա չպետք է կիրառվեր համաներումը, տարածվում է”,- ասաց Նիկոլայ […]

Նախկին ոստիկանապետը՝ Մարգար Օհանյանից

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից Henaran.am-ը հետաքրքվեց՝ արդյոք պատրաստվում է հանդիպել ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին, ով համաներմամբ այսօր ազատ արձակվեց: “Ես նրա նկատմամբ ոչ մի հետաքրքրվածություն չունեմ”,-ասաց Ալիկ Սարգսյանը: Հիշեցնենք, Մարգար Օհանյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման 2012թ. մայիսին՝ առանձնապես խոշոր չափի բենզին յուրացնելու համար։ Դատարանում նա մեղադրեց նախկին ոստիկանապետին, ում հետ մինչ հայտնի […]

Շարմազանովը հոկտեմբերի 8-11-ը աշխատանքային այցով կգտնվի Սանկտ Պետերբուրգում

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-11-ը աշխատանքային այցով կգտնվի Սանկտ Պետերբուրգում, որտեղ կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Այցի շրջանակում նախատեսվում  է ԱԺ փոխնախագահի եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հանդիպումը Տավրիկյան պալատում: Հոկտեմբերի 11-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմասնակցի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված