Ոստիկանությունը կոչ է անում
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. ՛՛Հարգելի համաքաղաքացինե՛ր: Հոկտեմբերի 11-12-ը մեր ավանդական ու սիրելի մայրաքաղաքային հանդիսության՝ ՛՛Էրեբունի-Երևան՛՛ տոնակատարության օրերն են, տոն, որին մասնակցելու են հազարավոր երևանցիներ, հյուրեր, զբոսաշրջիկներ: Հրապարակային հանդեսներն ու միջոցառումներն ընդգրկուն ու բազմամարդ կլինեն, ինչը նշանակում է մարդկանց մեծ կուտակումներ Երևանի տարբեր հատվածներում: Անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար քաղաքացիներին կոչ ենք […]





































