18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ցնցված Ստյոպիկը՝ փոստատար. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը  գրում  է, որ շատերն են ցնցվել Զորի Բալայանի նամակից եւ է ցնցվածներից մեկն էլ, պարզվում է, Զարուհի Փոստանջյանի համակուսակից, Երեւանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանն է, որ երեկ հայտարարեց. “Ես ցնցված եմ, որ հայ մտավորականը, կամ իրեն մտավորական կոչող մարդը կարող է ուղղակի ձեռքը գնալ եւ խիղճը թելադրի իրեն գրել նման բաներ, տասը էջ հիշեցնելով ռուսական կայսրության փառավոր անցյալը, փափագելով նույնքան փառավոր ապագա հայկական իրավունքների եւ վարչատարածքների հաշվին: Ուրախ եմ այն քննադատության համար, որ նա լսեց: Ուրախ եմ, որ կա մի լուրջ շերտ, որը չի կարող ընդունել նման պահվածքը”: 

Թերթը նկատում է, որ “լուրջ շերտի” մի շարք ներկայացուցիչներ ամենայն լրջությամբ հայտարարեցին, թե՝ “չեն կարդացել, չեն էլ կարդալու” եւ… անցան բուռն քննադատելու, մեղադրելու, հայհոյելու: Շա՜տ լուրջ են, ինչ խոսք: 
   “Իսկ ինչ վերաբերում է Զորի Բալայանի՝ մտավորական կոչվել-չկոչվելուն, ապա կներեք, բայց Ստյոպիկ Սաֆարյանը դեռ շա՜տ փոքր է, որ նրա ասածով որոշվի, թե ով է մտավորականը: 
  

Պատկերավոր ասած, իրեն քաղաքական գործիչ կոչող տվյալ անձնավորությունը դեռ շատ հացուպանիր, կամ իր կողմնորոշումը նկատի առնելով՝ “չիզբուրգեր” պիտի ուտի՝ Զորի Բալայանին, առանց նրա գրածը կարդալու կամ թեկուզ կիսատ-պռատ ընթերցելուց հետո, հասկանալու համար: Առավել եւս, ստյոպասաֆարյանները չէ, որ պիտի որոշեն, թե ով ում նամակ գրի կամ չգրի:
  

Իսկ ցնցվելը… 
  Սույն քաղաքական, կներեք, գործիչը, երեկ, ցնցվելուն զուգահեռ, որոշել էր նաեւ ցնցել: Գոնե՝ “ֆեյսբուքը”: Առհասարակ նամակների նկատմամբ Ստյոպա Սաֆարյանը կարծես ինչ-որ ինքնօրինակ հակում ունի: 

   Բանն այն է, որ մի կին (գուցե աղջիկ), ինչ-որ մի ոստիկանի հետ սոցցանցում “նամակագրական” շփում է ունեցել, ինչ-որ խիստ ինտիմ բաներ են միմյանց գրել: Այդ կինը հրապարակել է երկխոսությունը արտացոլող լուսանկարները, իսկ Ստյոպա Սաֆարյանն էլ նպաստել է այդ ամբողջ “սեռական” նամակագրության նկարները տարածելուն, նկատի ունենալով, որ “մյուս կողմը” ոստիկանության սպա է: 
  

Դա առհասարակ անձի նամակագրության ու անձնական կյանքի գաղտնիության իրավունքներին վերաբերող հարց է, բայց մի՞թե այնպիսի համոզված արեւմտամետի համար, ինչպիսին Ս.Սաֆարյանն է, էական են մարդու ինչ-որ իրավունքներն ու նման ռուդիմենտային մանրուքները: 
 

 Իսկ  եթե ուրիշ բան չլինի ու քաղաքական գործունեությունն էլ հիասթափեցնի, ապա Ստյոպա Սաֆարյանը հանգիստ կարող է փոստատարությամբ վաստակել իր հացը: Ուրիշի նամակներ տարածելը, կարծես, անհամեմատ ավելի լավ է ստացվում”,-գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ