15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արտգործնախարարն այցելեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոյի հետ բացեց գրասենյակի համաժողովների վերանորոգված դահլիճը։

Դահլիճի բացման արարողությունից հետո ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի մշտական համակարգողի. ՄԱԿ-ի գործակալությունների և ծրագրերի հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ, որոնք անդրադարձան անցած քսան տարիների ընթացքում Հայաստանում իրենց կառույցների կողմից իրականացրած ծրագրերին,  ներկայացրեցին իրագործվող նախագծերը։

Նախարար Նալբանդյանը նշելով, որ Հայաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի ակտիվ անդամներից մեկը՝ տարեցտարի ընդլայնելով իր ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում ընթացող գործընթացներին և համագործակցությանը՝ բարձր գնահատեց Հայաստանում անկախությունից ի վեր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աջակցությունը մեր երկրի զարգացմանը։

Հանդիպմանը մասնակիցների խնդրանքով ԱԳ նախարար Նալբանդյանը ներկայացրեց վերջերս Նյու-Յորք կատարած այցելության շրջանակներում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ ունեցած հանդիպման արդյունքները։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին սիրիահայերին ցուցաբերվող աջակցությանը ՄԱԿ-ի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ 

Արտգործնախարարը պատասխանեց նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ