Արթուր Աբրահամը ծանր է
Օլդենբուրգում կայացել է Արթուր Աբրահամի եւ իր մրցակից Ջովանի դե Կարոլիսի կշռման արարողությունը: Աբրահամի քաշն է 76,2 կգ, իսկ դե Կարոլիսին՝ 75,6: Հիշեցնենք, որ մենամարտը կայանալու է հոկտեմբերի 26-ին: Աբրահամը կփորձի պաշտպանել WBO Intercontinental տիտղոսը: Հաղթանակի դեպքում Աբրահամը կպատրաստվի աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտին՝ Ռոբերտ Շտիգլիցի դեմ:





































