06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ոստիկանությունում՝ կարգապահական հանձնաժողովի նիստ էր

 Հոկտեմբերի 25-ին կայացավ ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 1-ին նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Նիստին մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ոստիկանության Շտաբի, Իրավաբանական, Հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման, Ներքին անվտանգության վարչությունների պետերը, հանձնաժողովի կազմում ընդգրկված 5 հասարակական միավորումների ներկայացուցիչներ եւ ՀՀ կառավարության պետաիրավական վարչության պետը:

Կարգապահական հանձնաժողովի ստեղծումը կարեւորվում էր ոստիկանության ղեկավարության, հատկապես ոստիկանության պետի կողմից՝ որպես հանրային վերահսկողության երաշխիք,  ոստիկանության  ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների քննության մեխանիզմ, որի թափանցիկ եւ անաչառ գործունեությունը կնպաստի հասարակության եւ ոստիկանության փոխվստահության ամրապնդմանը:

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահը ներկայացրեց աշխատանքի հիմնական ուղղությունները, հանձնաժողովի գործառույթներն ու խնդիրները, հետագա աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները:  

Նիստերը կհրավիրվեն արդեն իսկ համապատասխան կարգապահական խախտման փաստի առկայության դեպքում, եւ հանձնաժողովի անդամները կիրականացնեն ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ