Սիկտիր Միշա. սկանդալ Չախալյանի ու Սահակաշվիլիի միջև/վիդեո/
Երեկ, հոկտեմբերի 25-ին, Միխեիլ Սաակաշվիլին Սուրբ Խաչ եկեղեցի այցելելու ճանապարհին հանդիպել է Վահագն Չախալյանին: Այդ մասին գրում է Shamshyan.com լրատվական կայքը:
Եկեղեցու բակում հավաքված էին մարդիկ, որոնց թվում էր նաև Վահագն Չախալյանը: Միխեիլ Սաակաշվիլին բակ մտնելիս ուղեկիցներին հարցնում էր “ո՞րն է նա”, “ո՞ւր են նրանք”:
Երբ ուղեկիցներից մեկը ցույց է տալիս Չախալյանին, Վրաստանի նախագահը քայլրերն ուղել է դեպի նա: Այս մասին հայտնում է Հարավային Դարպասը: Թիկնապահները շրջապատել են նրան, սակայն նա ձեռքով բացել է ճանապարհը և մոտեցել հավաքվածներին:
Սաակաշվիլին ձեռքով բարևեց Չախալյանին և նրանք զրույցի են բռնվել: Չախալյանը ներկայացրել է նախագահին իր բողոքները: Նա խոսել Վրաստանում հայկական եկեղեցիների վերադարձման և անմխիթար վիճակի մասին, ինչու դպրոցական ծրագրում Հայոց պատմություն առարկան արգելվեց, “ո՞ւմ էր խանգարում Տերյանը, Թումանյանն ու Դեմիրճյանը… Օրենքով պետք է պատասխան տաք այն ամենի համար, ինչ Ձեր անունից կատարվում էր այս շրջանում”, – ասել է նա: Չախալյանի անվերջ հնչող հարցերին նախագահն ընդհատել է հետևյալ խոսքերով.
“Դու ինձ պետք է լսես, դու կրիմինալ”: Այնուհետև Չախալյանը ասել է , որ իրեն անօրինական են ձերբակալել, դատավարությունը ընթացել է խախտումներով, որից հետո Սաակաշվիլին նրան սեպարատիստ է անվանել: “Ես սեպարատիստ չեմ, ուղղակի ինձ այլ մարդիկ են Ձեզ ներկայացրել որպես սեպարատիստ”, – պատասխանել է Չախալյանը:
Այնուհետև Միխեիլ Սաակաշվիլին սկսել է խոսել իր նախագահության ժամանակ շրջանում կատարված բարեփոխումների մասին և որ այդ ամենը նա չի գնահատում, որ սեպարատիստ է: Այստեղ զրույցը բորբոքվել է: Չախալյանի կողմնակիցները գոռացել են “Ծադի Միշա” (Գնա Միշա), և միայն մի ձայն էր հնչոել “Միշաս գաումարջոս” (կեցցե Միշա): Երբ ոստիկանները և ընկերները Չախալյանին հեռացրել են, Սաակաշվիլին նրա հետևից վազել էր և երկուստեք վիրավորանքներ էին հնչեցրել: Սաակաշվիլին մինչև կենտրոնական փողոց հետևել է Չախալյանին: Սաակաշվիլի – Չախալյան «հանդիպումն՞ ավարտվեց…