08 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեւանում բացվեց Անտոն Քոչինյանի արձանը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի կիսանդրու հանդիսավոր բացմանը:

Պետական, կուսակցական գործչի կիսանդրին տեղադրվել է Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ: Կիսանդրին տեղադրվել է գործչի անունը կրող փողոցում, որն անվանակոչվել է այս տարվա սեպտեմբերի 10-ի Երեւանի ավագանու որոշմամբ:

Ըստ այդմ, Անտոն Քոչինյանի անունն է կրում Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցից սկսվող Տերյան փողոցի շարունակություն հանդիսացող փողոցը՝ մինչեւ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկ:

Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են նաեւ Անտոն Քոչինյանի ընտանիքի անդամները, գործընկերները եւ երեւանցիներ: 

Կիսանդրու հեղինակը քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ