19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Պուտինի այցը եւ կոալիցիայի հարցը ՀՀԿ-ում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի հարցերին պատասխանել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Իսկ ՀՀԿ-ում որեւէ քննարկում եղե՞լ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ կապված:

-Ոչ, որովհետեւ դա իմ լիազորություննե­րի շրջանակից դուրս է, դա նախագահի ու նախագահի աշխատակազմի լիազորությունների շրջանակում է: Ես որպես պար­կեշտ, նորմալ, օրենքը պահող քաղաքա­ցի, չեմ զբաղվում այն հարցերով, որոնք որ իմ լիազորությունների մեջ չեն մտնում:

-Տեղեկություններ կան նաեւ, որ Վլադի­միր Պուտինի հայաստանյան այցից հետո ՀՀ իշխանությունները պատրաստվում են նոր կոալիցիոն հուշագիր ստորագրել, որին այս անգամ կմիանա նաեւ “Բարգա­վաճ Հայաստանը”: Ինչպես կմեկնաբա­նեք այս տեղեկությունը:

-ՀՀԿ գործադիր մարմնի նիստում երբեք չի քննարկվել հնարավոր նոր կոալիցիայի կամ հին կառավարությանն այդ ուժի անդամակցության հարցը: Մինչեւ այս պահը գործադիր մարմնում մենք նման հարց չենք քննարկել:

-Իսկ գուցե կուսակցականներո՞վ եք “ներքին” քննարկում ունեցել:

-Ես արդեն նշեցի, որ մինչեւ այս պա­հը նման քննարկում չի եղել: ՀՀԿ-ում որտե՞ղ է նման  հարց քննարկվել: ՀՀԿ- ում ամենաակտիվ մարմինը գործադիր մարմինն է, իսկ այնտեղ նման քննար­կում չի եղել:

 Զրույցի այլ մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ