Թալինի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում, մասնավորապես Կոտայքում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Դիլիջանում, Տավուշում, Արարատում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Սելիմի լեռնանցքում, տեղում է ձյուն: Թալինի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է […]





































