01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բաց նամակ պատգամավորներին

 “Որոշողը ՄԵՆՔ ենք” նախաձեռնությունը բաց նամակ–նախազգուշացումով դիմել է Ազգային ժողովի պատգամավորներին.

“Դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովում տեղի է ունենալու քվեարկություն Հայաստանի անկախությունը հարցականի տակ դնող պայմանագրերի վավերացման հարցով, ինչին մասնակցելու եք դուք։
Կարիք չկա կրկնել այդ պայմանագրի աղետալի հետեւանքների մասին փաստարկները, որոնց մասին բազմիցս խոսվել է եւ բոլորդ քաջ տեղյակ եք մանրամասներին: Այն լրջորեն սպառնում է ՀՀ անվտանգությանը, հակասում է ՀՀ կենսական շահերին եւ վտանգի տակ է դնում Հայաստանի անկախությունը։

Կողմ քվեարկելով այդ պայմանագրերին, դուք, կատարելով կուսակցական որոշումը, ենթարկվելով ձեր հովանավորի հրամանին եւ կրելով կուսակցական, քաղաքական պատասխանատվություն, չեք ազատվում անհատական պատասխանատվությունից, այլ վերցնում եք ձեզ վրա այդ պատասխանատվությունը պետական դավաճանություն կատարելու համար։

Իսկ ժողովուրդը պետական հանցագործությունները եւ դավաճանությունը չի ներում եւ խստագույն պատժի է ենթարկում ցանկացած հնարավորության դեպքում, զանազան միջոցներով, կլինի դա այս վարչախմբի օրոք, թե ժողովրդի իշխանություն հաստատելուց հետո։ Պատմությունը հարուստ է այդպիսի օրինակներով։

Մի վերցրեք ձեզ վրա ուրիշների հանցագործությունների պատասխանատվությունը։ Բավարարելով ձեր այժմեական նեղ շահը, ժողովուրդը, ապագա սերունդները ու նաեւ ձեր սերունդները դրա ծանրագույն հետեւանքները կարող են կրել երկար տարիներ շարունակ։

Մենք՝ որպես Հայաստանի Հանրապետության ազատ, արժանապատիվ քաղաքացիներ, հետեւելու ենք յուրաքանչյուր պատգամավորի դիրքորոշմանը եւ ամեն բան կանենք՝ կանխելու Հայաստանի Հանրապետության դեմ ծանրագույն պետական հանցագործության իրագործումը, իսկ դրա իրագործման դեպքում, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Դեկտեմբերի 23-ը որոշիչ կլինի նաեւ ձեզ համար:

Որոշողը ՄԵՆՔ ենք”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ